Իգոր Խաչատուրովը չի կարողանում ստանալ իրավաբանական օգնություն. փաստաբան

Փաստաբան Միհրան Պողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Ժամը 21:15ից գտնվում եմ Երևան քաղաքի ձերբակալվածներին պահելու վայրի դիմաց, սակայն վարույթն իրականացնող մարմնի ստեղծած տեխնիկական խոչընդոտների պատճառով չեմ կարողանում տեսակցել իմ պաշտպանյալ Իգոր Խաչատուրովին։

Պատճառը` վարույթն իրականացնող մարմինը հրաժարվում է իմ պաշտպան լինելու իրավավիճակի մասին հայտնել ՁՊՎ։

Վարույթն իրականացնող մարմնի հիշյալ անգործության պատճառով Իգոր Խաչատուրովը չի կարողանում ստանալ իրավաբանական օգնություն, դատական նիստին առաջ չի կարողանում պատրաստել իր պաշտպանությունը, ինչի արդյունքում խախտվում է նաև ՀՀ Սահմանադրությամբ և Կոնվենցիայով երաշխավորված նրա իրավունքները։

Խնդրի մասին տեղեկացված է նաև ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան – Human Rights Defender of Armenia ֊ի աշխատակազմը։

Հ. Գ. Համապատասխան պաշտոնատար անձանց խորհուրդ կտամ դադարեցնել այս քինախնդրությունը ու վերադառնալ բնականոն աշխատանքային դաշտ։»

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031