Բաժիններ՝

Le Monde. դը Վիլպենը մտադիր է մասնակցել 2027 թվականի նախագահական ընտրություններին

Ֆրանսիայի նախկին վարչապետ Դոմինիկ դը Վիլպենը հայտարարել է 2027 թվականի նախագահական ընտրություններին մասնակցելու մտադրության մասին։ Այս մասին նոյեմբերի 20-ին հայտնել է Le Monde թերթը։

Մամուլի ասուլիսում իր ելույթի սկզբում Ֆրանսիայի նախագահի պաշտոնի նոր թեկնածուն մատնանշել է «փտախտի իրավիճակը», հասարակության մեջ տագնապի աճը, «սոցիալական քայքայումը», պետական ֆինանսների ճգնաժամը, քաղաքական անկումը, «էկոլոգիական հետընթացը» և միջազգային ճգնաժամերը, նշվել է հոդվածում։ Այս պահին Դոմինիկ դը Վիլպենն իր թեկնածության պաշտոնական առաջադրման համար անհրաժեշտ՝ ընտրովի պաշտոնատար անձանց 500 ստորագրությունից հավաքել է շուրջ 300-ը, նշել են քաղաքական գործչի նախընտրական շտաբում։

Դոմինիկ դը Վիլպենը, որը 2005–2007 թվականներին, նախագահ Ժակ Շիրակի օրոք, զբաղեցրել է երկրի վարչապետի պաշտոնը, մի քանի տարի պատրաստվել է նախագահական մրցապայքարին մասնակցելուն, նշել են լրագրողները։ Քաղաքական գործիչը ստեղծել է աջակողմյան ուղղվածության «Հումանիստական Ֆրանսիա» (La France humaniste) շարժումը, գիրք է հրատարակել և ակտիվորեն աշխատել մեդիա դաշտում իր կերպարի ձևավորման վրա։

Նա իր շարժումը ներկայացնում է որպես «ո՛չ ձախ, ո՛չ աջ» ուժ։ Դը Վիլպենը «Գոլի համոզված հետևորդ է», գրել է Le Monde-ը։ Գեներալ Շառլ դը Գոլի քաղաքական գաղափարների կողմնակիցները հիմնվում են Ֆրանսիայի պետական ինքնուրույնության, ուժեղ նախագահական իշխանության, սոցիալական պահպանողականության և տնտեսության մեջ պետության ակտիվ մասնակցության վրա։

Իր քաղաքական գործունեության ընթացքում դը Վիլպենը հանդես է եկել միջազգային հարցերում Ֆրանսիայի և Եվրոպայի ինքնուրույնության օգտին՝ խուսափելով գերտերությունների շահերին ենթարկվելուց։ Նախկին վարչապետը դարձել է 2003 թվականին Իրաքի պատերազմին Ֆրանսիայի ասած «ոչ»-ի խորհրդանիշը։ Այսօր նա վերադարձել է քաղաքականություն՝ վճռականորեն դատապարտելով Գազայի հատվածում ռազմական գործողությունները։

Ֆրանսիայում հերթական նախագահական ընտրությունները կանցկացվեն 2027 թվականի ապրիլի 18-ին։ Անհրաժեշտության դեպքում մայիսի 2-ին կանցկացվի երկրորդ փուլը։ Պետության գործող ղեկավար Էմանուել Մակրոնը չի կարողանա մասնակցել մրցապայքարին, քանի որ Սահմանադրությունն արգելում է այդ պաշտոնը զբաղեցնել ավելի քան երկու հաջորդական հնգամյա ժամկետով։

Հանրային կարծիքի ընթացիկ հարցումների համաձայն՝ առաջատարը շարունակում է մնալ «Ազգային միավորում» կուսակցության թեկնածու Մարին Լը Պենը, որը առաջին փուլում կարող է հավաքել ձայների ավելի քան 30 տոկոսը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30