«Տիկին վարչապետուհին կոպտել է դասախոսին և թունոտ ծաղրել գավառցիներին․․․»․ Ավետիք Իշխանյան

Ավետիք Իշխանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Մեր ժամանակների լեդի Մակբեթը․․․

Կարդացի վարչապետուհու հերթական այցի մասին, այս անգամ Գավառի Համալսարան։

Տիկին վարչապետուհուն զայրացրել է Համալսարանի դասախոսի ելույթը արցախյան պատերազմի և հազարավոր զոհերի մասին։ Տիկին վարչապետուհին կոպտել է դասախոսին և թունոտ ծաղրել գավառցիներին։ Ի՞նչ է կատարվում։

Տիկին վարչապետուհին, կեղծ ժպիտը դեմքին պարբերաբար այցելում է պատերազմի ժամանակ, «հանուն ոչնչի» զոհվածների հարազատներին, նրանց հյուրասիրում, «քաղցր» խոսքերով «մխիթարում»։Տիկին վարչապետուհին, կարծես ոչինչ չի եղել, նաև վոյաժներ է կատարում Հայաստանի մարզեր, շոշափում ժողովրդի կարծիքը և ամենայն հավանականությամբ որոշումներ կայացնում, ոմանց պատժելու, ոմանց խրախուսելու։ Իրականում գործում է Լեդի Մակբեթի սինդրոմը, այն է՝ լվանալ արյունոտ ձեռքերը։

Սակայն, միևնույնն է, որքան էլ Շեքսպիրի հերոսուհի Լեդի Մակբեթը լվանար ձեռքերը, արյունը չէր անցնում»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031