Հրաչյա Մուշեղյանը լքել է Հակակոռուպցիոն կոմիտեն. հայտնի է պատճառը

Երկու տարում Հատուկ քննչական ծառայության, այսօր արդեն Հակակոռուպցիոն կոմիտեի քննիչից վարչության պետ դարձած Հրաչյա Մուշեղյանը ազատվել է աշխատանքից։

Պատճառը ընդդիմության` թափ հավաքող հանրահավաքներն են ու հնարավոր իշխանափոխության վտանգը։

Հիշեցնենք, Հրաչյա Մուշեղյանը Մարտի 1-ի գործով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նախաքննությունը վարող քննչական խմբի ղեկավարն է։ Հրաչյա Մուշեղյանն է առաջադրել ի սկզբանե հակասահմանադրական մեղադրանք։ Կարճ ասած` նա է ողջ այս պատմության հեղինակը, և հիմա որպես պարգև վարչության պետի պաշտոնը ստացած Մուշեղյանը, աշխատանքից ճիշտ ժամանակին ազատվելով, ճանապարհներ է փնտրում դեպի ընդդիմադիրներ` որևէ կերպով չեզոքացնելու համար իր մասնակցությունը Ռոբերտ Քոչարյանին առաջադրված մեղադրանքի հարցում։

Ի դեպ, Վանեցյան-Սասուն Խաչատրյան հայտնի ձայնագրության մեջ հիշատակվող Հրաչը հենց Հրաչյա Մուշեղյանն է, թեպետ զրուցակիցները խառնել էին գործող անձին։ Իրականում կալանքը պետք է տար դատավոր Վաչե Մարգարյանը, բայց քանի որ այդ գործով պակաս դերակատար չէր Հրաչյա Մուշեղյանը, նրա անունը խառնել են դատավորի անվան հետ։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031