Կառավարության վերջին նիստում Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողների թեկնածուների ցուցակը համալրելու մրցութային հանձնաժողովում առաջադրվեց վարչապետի օգնական Աննա Վարդապետյանի թեկնածությունը. որոշման նախագիծն ընդգրկված էր մայիսի 13-ի նիստի օրակարգի չզեկուցվող հարցերում:
«Լիբանանյան ուժեր» (ԼՈՒ) աջ արմատական քրիստոնեական կուսակցությունը, որը գլավորում է ընդդիմությունը, 20 տեղ է ունի Պատգամավորների պալատում Լիբանանում կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքներով:
Առողջապահության նախարարությունը հերքել է համացանցում տարածվող լուրերը, թե հանրային սննդի օբյեկտներում, այդ թվում` բացօթյա, ծխելու մասին արգելքը հանվելու է:
«Միանշանակ այդ կետերը չեն համաձայնեցվել արցախյան կողմի հետ»,- 168.am-ի հետ զրույցում այս մասին ասաց Արցախի Հանրապետության ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը՝ խոսելով Հայաստանի՝ Ադրբեջանին փոխանցած 6 կետեր-«առաջարկներից», որոնք օրերս Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցի եթերում հնչեցրեց ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը:
Ձեր թիրախը փոխե՛ք։ Ձեր թիրախն «ամեն ինչ անենք իշխանությունը չփոխվի»-ն չպիտի լինի։ Փոխվե՛ք հիմա։ Թե չէ հետոն անցած լինելով չի փոխվի։
Մայիսի 16-ին մամուլի ասուլիսին այս մասին ասաց ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանը:
ՀՀ Մարդու իրավունքների առաջին պաշտպան, իրավապաշտպան Լարիսա Ալավերդյանի գնահատմամբ՝ ընդդիմության միջոցառումների ժամանակ ոստիկանության կողմից անհամաչափ ուժի գործադրումն ունի ուղղորդված բնույթ:
Հայաստանի ծանրամարտի կանանց և տղամարդկանց ընտրանիների կազմերը հայտնի են, որոնցով հավաքականները կմասնակցեն Եվրոպայի առաջնությանը:
Բերդ համայնքի ղեկավար Հարություն Մանուչարյանի շահերի պաշտպան Արման Թամրազյանի խոսքով՝ Հարություն Մանուչարյանի գործի վերաբերյալ որևէ նորություն ու փոփոխություն չկա։
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ երկրների առաջնորդները համատեղ հայտարարություն են տարածել՝ անդրադառնալով ՀԱՊԿ պատասխանատվության գոտում սահմանների անվտանգությունն ապահովելու անհրաժեշտությանը:
COVID-19 կորոնավիրուսով վարակման գրանցված դեպքերի թիվն աշխարհում մայիսի 16-ի առավոտվա դրությամբ կազմել է 521 միլիոն 476 հազար 353: Այդ մասին վկայում են Worldometer պորտալի վերջին տվյալները: Վիրուսի տարածման սկզբից ի վեր COVID-19-ի հետ կապված հիվանդություններից մահացածների թիվը հասել է 6 միլիոն 263 հազար 967 մարդու:
Մարտի 11-ին Արմավիրի մարզի Գայ գյուղում բնակարանային գողություն էր կատարվել: Օգտվելով տանտերերի բացակայությունից՝ տեխնիկական միջոցների գործադրմամբ բացել էին պատուհանը և ննջասենյակի պահարանից գողացել ոսկյա զարդեր:
ՀԱՊԿ անդամ պետությունների առաջնորդների հանդիպման ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը բարձրաձայնել է ՀԱՊԿ երկրների փոխգործակցության և ճգնաժամային իրավիճակներում արագ արձագանքման հետ կապված հարցերը:
Վահե Ղազարյան, շարունակի լռել, ձև տուր, թե իբր տեղում չես, կույր ես, խուլ ես, համր ես։ Բայց ասեմ, որ դա էլ չի օգնի։
Genesis Armenia ուղեղային կենտրոն/հիմնադրամը 2022թ. մայիսի 19-28-ը Արցախում կազմակերպում է մշակութային մեծ փառատոն, որի շրջանակում տեղի են ունենալու թատերական ներկայացումներ, ֆիլմի ցուցադրություն, ազգային պարի բաց դասեր, մշակութային քննարկումներ և ռազմահայրենասիրական մեծ համերգ:
ԶՈւ գլխավոր շտաբի պետի պարտականությունների ժամանակավոր կատարող, գեներալ-լեյտենանտ Կամո Քոչունցի ղեկավարությամբ մայիսի 17-21-ն անցկացվելու է հրամանատարաշտաբային զորավարժություն՝ պայմանական հակառակորդի ագրեսիայի սպառնալիքի պայմաններում առկա ուժերով և միջոցներով պաշտպանողական օպերացիայի նախապատրաստման ու վարման թեմայով։
Ռումինիան լիովին հավանություն է տալիս Ռուսաստանի դեմ պատժամիջոցների վեցերորդ փաթեթի սահմանմանը եւ հույս ունի Հունգարիային համոզել՝ աջակցելու այդ նախաձեռնությանը:
Առաջին դասարան հաճախող երեխաների համար առցանց հայտագրումը պարտադիր կլինի բոլոր այն դպրոցների համար, որոնք տվյալ բնակավայրում միակը չեն:
Կիպրոսում մայիսի 13-ին անցկացվել է «Կիպրոս Պոնտոս Հայաստան. այլևս երբե’ք որևէ ցեղասպանության» խորագրով միջոցառում՝ նվիրված հայերի, պոնտոսի հույների, ինչպես նաև Կիպրոսի հույների ցեղասպանության զոհերի հիշատակին: Միջոցառումը կազմակերպվել էր Կիպրոսի Ներկայացուցիչների պալատում ներկայացված Ազգային ժողովրդական ճակատ կուսակցության կողմից:
Ավելի քան 1,3 միլիոն մարդ էժամանել Ռուսաստան Ուկրաինայից եւ Դոնբասից, ՏԱՍՍ-ին հայտնել է ուժային կառույցների մի աղբյուր։
Ոստիկանության աշխատակիցները, հղում անելով վերադաս ղեկավարներից հրաման ստացած լինելու վրա, առանց օրինական հիմքերի, մի խումբ մարդկանց ավտոմեքենաները տեղափոխել են հատուկ պահպանվող տարածք և հրաժարվում են վերադարձնել:
2021-22 ուսումնական տարվա ավարտը, բոլոր հնգօրյա աշխատող հաստատություններում ակնկալվում է այս տարվա հունիսի 3-ին, իսկ վեցօրյա աշխատանքային շաբաթ ունեցող հաստատություններում՝ հունիսի 6-ին: Այդ օրերին տեղի կունենա նաև վերջին դասի արարողությունը:
Եվրոպական միություն-Հայաստան գործընկերության խորհրդի 4-րդ նիստը տեղի կունենա մայիսի 18-ին, Բրյուսելում:
Կրեմլում մեկնարկել է ՀԱՊԿ գագաթնաժողովը. ՈՒՂԻՂ:
Մայիսի 13-ին Աննա Հակոբյանը մեծաքանակ թիկնապահներով այցելել է Գավառ քաղաք։
Հետևելով ՀՀ ոստիկանության այսօրվա գործողություններին՝ ինձ մոտ տպավորություն է, որ Նիկոլ Փաշինյանը, վերադառնալով Նիդերլանդներից, ագրեսիվ գործելու հրահանգ է տվել ոստիկաններին:
Ապօրինություններով զբաղվող ոստիկանության պահանջներն ինչպե՞ս կարող ենք այսուհետ օրինական համարվել: Այն, ինչ տեղի է ունենում այսօր Երևանում, կոչվում է ոստիկանական беспредел:
Մայիսի 16-ի ցերեկը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ։ Մայիսի 18-ի երեկոյան ժամերին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ: Մայիսի 17-ին, 19-21-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Սաստիկ ավազահողմը, որը մայիսի 16-ին իրենով ծածկել է Իրաքի շատ տարածաշրջաններ, հանգեցրել է երկրի երեք միջազգային օդանավակայանների, այդ թվում Բաղդադի օդանավակայանի փակման: Այդ մասին հաղորդում է Al Sumaria հեռուստաալիքը:
Այսօր վաղ առավոտից, ընդդիմադիրները, ինչպես նախօրեին հայտարարել էին, 5 ուղղություններով ավտոերթ էր իրականացնում մայրաքաղաքի տարբեր հատվածներում ու Երևանից դուրս եկող մայրուղիներով: Արդեն առավոտյան իշխանական ու իշխանամերձ կայքերը գրեցին, որ վաղվանից ավտոերթի մասնակիցների մեքենաները բերման են ենթարկելու, պահելու են տուգանային հրապարակում, իսկ վարորդները ենթարկվելու են վարչական պատասխանատվության, մինչդեռ ավտոերթի մասնակիցներն ունեն Սահմանադրությամբ ամրագրված իրավունքներ: