Վրիպա՞կ, ինքնապաշտպանական բնա՞զդ, թե՞ ենթագիտակցության մեսիջ. ինչպե՞ս և ինչո՞ւ սխալվեցին «Արարատնյուզում»

Այսօր Մոսկվայում մեկնարկել է ՀԱՊԿ գագաթնաժողովը, որի շրջանակում Հավաքական անվտանգության պետությունների կազմակերպության (ՀԱՊԿ) առաջնորդները հանդես են եկել հայտարարությամբ:

Բնականաբար, այդ հանդիպման մասին հրապարակումները տեղ են գտել հայաստանյան բոլոր ԶԼՄ-ներում, սակայն միայն մեկն է հայտնվել ծիծաղելի վիճակում:

Ազգային ժողովի (ԱԺ) կառավարող խմբակցության պատգամավոր, գործարար Խաչատուր Սուքիասյանի ու ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ ասոցիացվող կայքը՝ araratnews.am-ը, հանդիպման մասին նյութը տեղադրել էր ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի լուսանկարով:

ՀԱՊԿ ղեկավարների վերջին 4 տարիների հանդիպումների տասնյակ լուսանկարներից նշված կայքում տեղ էր գտել Սերժ Սարգսյանի նախագահության տարիներին ՀԱՊԿ գագաթնաժողովից լուսանկար:

Հրապարակումը հետո, իհարկե, հեռացվել էր: Այժմ ստորև բերած հղումով նյութ կայքում առկա չէ:

Վրիպա՞կ է սա, թե՞ ինքնապաշտպանական բնազդ կամ ենթագիտակցության արտացոլանք, կիմանան միայն խոշոր գործարար պատգամավորի ու ԱԺ նախագահի անունների հետ ասոցացվող կայքում:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031