
«Ի՞նչ ասես, որ ապացուցված ԱԱԾ « ստուկաչը» դարձավ ԱԺ նախագահ, այսօր՝ ԱԳ նախարա.սա կոչվում է բարքերի անկում». Ավետիք Իշխանյան

Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Մեր պատանեկության, երիտասարդության տարիներին՝ բակում, փողոցում, դպրոցում, համալսարանում, արհամարհրված էին բոլոր տեսակ մատնիչ-բանսարկուները, որոնց անվանում էինք «գործ տվողներ», «ստուկաչներ»։ Ամոթ էր նույնիսկ նրանց բարևելը, էլ ուր մնաց ընկերություն անելը։Այո՛, ապրում էինք ԽՍՀՄ-ում, բայց հասարակությունը խիստ բացասական էր վերաբերվում 1937թ․ մատնիչ-բանսարկուներին։
Եվ ով կմտածեր, որ մեր երազած անկախ Հայաստանում, իշխանությունների խրախուսմամբ, սնկի պես կաճեն, կբազմանան տարբեր բանսարկու-մատնիչ-ստուկաչ-գործ տվողներ։ Նրանց շարքերում են ուսանողներ, իրենց քաղ․հասարակություն կոչող ստահակներ։ Ի՞նչ ասես, որ ապացուցված ԱԱԾ « ստուկաչը» դարձավ ԱԺ նախագահ, այսօր՝ ԱԳ նախարար։
Սա կոչվում է բարքերի անկում»։