ՌԴ Պետդումայի նախագահը ՀԱՊԿ 30-ամյակի առթիվ շնորհավորել է կազմակերպության անդամ երկրների խորհրդարանների նախագահներին

ՀԱՊԿ Խորհրդարանական վեհաժողովի նախագահ, Պետական դումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը շնորհավորել է Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի եւ Տաջիկստանի խորհրդարանների խոսնակներին Հավաքական անվտանգության պայմանագրի ստորագրման 30-ամյակի կապակցությամբ: Այս մասին, հայտնում է ՌԴ Պետդումայի կայքը:

Վյաչեսլավ Վոլոդինը նշել է. «ՀԱՊԿ-ն իր արդյունավետությունն ապացուցել է որպես տարածաշրջանային կայունության, անդամ պետությունների անկախության և ինքնիշխանության պաշտպանության երաշխավոր։ Կազմակերպությունը այսօր հանդես է գալիս որպես միջազգային ահաբեկչության և ծայրահեղականության մարտահրավերների ու սպառնալիքների հուսալի արգելք։ ՀԱՊԿ-ն ծանրակշիռ ներդրում ունի թմրամիջոցների եւ զենքի ապօրինի շրջանառության, կազմակերպված անդրազգային հանցավորության, անօրինական միգրացիայի դեմ պայքարում»:

Վյաչեսլավ Վոլոդինն ընդգծել է, որ ամրապնդվում է հավաքական ռազմական ներուժը, «իրադրության կայունացման գործում Ղազախստանին աջակցություն ցուցաբերելու ուղղությամբ ՀԱՊԿ խաղաղապահների գործողությունների բարձր օպերատիվությունն ու ներդաշնակությունը դարձել են կազմակերպության հասունության հաստատումը»:

«Ներկա պայմաններում մեծանում է Խորհրդարանական վեհաժողովի դերը, որը կոչված է նպաստելու ՀԱՊԿ շրջանակներում ստեղծված Հավաքական անվտանգության համակարգի ամրապնդման համար ընդհանուր որոշումների մշակմանը, այդ թվում ՝ ազգային օրենսդրությունների ներդաշնակեցման ճանապարհով»,- նշել է Պետական դումայի նախագահը:

Տեսանյութեր

Լրահոս