Համացանցի ամենահանրահայտ սուրճը՝ Դալգոնա
Բաղադրիչներ
1. Լուծվող սուրճ – 3 ճ/գ

2. Շաքարավազ – 3 ճ/գ

3. Ջուր – 3 ճ/գ

4. Սառույց – 0.4 բաժակ

5. Կաթ – 500 մլ

Պատրաստման եղանակը
1. Հարելու համար նախատեսված բարձր տարայի մեջ լցնել տաք ջուր, ավելացնել շաքարավազ և սուրճ:
2. Զանգվածը 1-2 րոպե հարել ցածր արագությամբ: Պետք է ստացվի պինդ զանգված:
3. Բաժակների մեջ սառույց լցնել, ավելացնել կաթ: Թողնել 2-3 սմ ազատ տարածություն վերևում:
4. Գդալով սրճային զանգվածը տեղադրել կաթի վրա: Մատուցել:
Պատրաստեց Անի Գաբուզյանը

