Բաժիններ՝

Առողջ և համեղ խորտիկ. 5 րոպե և այն պատրաստ է

«КрабыКутабы» ռեստորանի շեֆ-խոհարար Արտյոմ Մարտիրոսովի բաղադրատոմսը:

Բաղադրիչներ

1. Ավոկադո – 1 հատ

Կարդացեք նաև

2. Ծովախեցգետնի միս – 80 գ

3. Տոբիկո խավիար – 1 ճ/գ

4. Տաբաջանի մածուկ – 15 գ

5. Փափուկ տոֆու – 50 գ

6. Սոուս կիմչի – 20 գ

7. Անանուխ – 1 ճյուղ

8. Համեմ – 5 ճյուղ

9. Չիլի պղպեղ – 1/4 պատիճ

10. Սոյայի սոուս – 7 գ

11. Լայմի հյութ – 10 գ

12. Բուսական յուղ – 20 գ

13. Աղ

Պատրաստման եղանակը

1. Ավոկադոն կեղևազրկել և հեռացնել կորիզը:

2. Հարել տոֆուն, մինչև այն վերածվի կրեմի:

3. Կանաչիները մանրացնել և ավելացնել տոֆուին: Լցնել մնացած բաղադրիչները, խառնել:

4. Ավոկադոն երկու կողմից տապակել գրիլի վրա:

5. Պատրաստի ավոկադոն դնել ափսեի մեջ, կենտրոնում լցնել միջուկը և վրան քունջութ շաղ տալ:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս