«Մեր փրկությունը մեկն է՝ այստեղ պետք է լինեն հարյուր-հազարավոր մարդիկ»․ Գագիկ Մինասյան
Ֆրանսիայի հրապարակում ընդդիմության կազմակերպած հանրահավաքին ներկա է նաև ՀՀԿ ԳՄ անդամ Գագիկ Մինասյանը։ 168.am-ի հարցին՝ արդյո՞ք շարժումը հաջողություն կունենա, նա պատասխանել է, որ այլ տարբերակ չկա։
«Մեր ազգը բազմաթիվ դժվարություններ է ունեցել հազարամյա պատմության ընթացքում, և կարծում եմ՝ մենք սա կհաղթահարենք։ Սա ամենածանր պայքարը չէ, մենք ուրիշ, ավելի դաժան պայքարներում էլ ենք հաղթանակել։ Եվ ես համոզված եմ, որ այն զարթոնքը, որն այսօր կա, դա կրկնում է 1988թ․ զարթոնքը։ Ես այն ժամամակ էլ եմ եղել հրապարակներում, և մարդկանց դեմքերը, ոգեղեն իրավիճակը նույնն է։ Մենք վերադառնում ենք նոր թափով՝ նույն խնդրի լուծմանը։ Մեր փրկությունը մեկն է՝ ոչ թե այստեղ լինեն 10-յակ հազարավոր մարդիկ, այլ հարյուր-հազարավոր մարդիկ»։