Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ Եվրոպային ռուսական գազի մատակարարման էմբարգո սահմանելու հարցը կարող է քննարկումների առարկա դառնալ Ուկրաինայի խնդրով պատժամիջոցների շրջանակներում, բայց այսօրվա դրությամբ այն չի քննարկում։
Բյուջեով իրականացվող շինարարությունը կտրուկ կրճատվել է. Որտե՞ղ են կառավարության սուբվենցիոն ծրագրերը
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Ռուսաստանը մերժել է Սուրբ Զատկին զինադադար հաստատելու առաջարկը։
Միացյալ Նահանգների պատմության մեջ այժ ժամանակը կարելի է համարել ամենավտանգավորը նրա ամբողջ պատմության ընթացքում: Այդ մասին հայտարարել է ԱՄՆ-ի նախկին նախագահ Դոնալդ Թրամփն ապրիլի 21-ին Ֆլորիդայի նահանգում իր ելույթի ժամանակ։
Հայաստանում ապրիլի 22-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 422 հազար 814 դեպք, որից 410 հազար 535-ը`առողջացած, 8622-ը` մահվան ելքով:
ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստը՝ ՈւՂԻՂ:
Հայաստանի ֆուտբոլի Մ-16 հավաքականը ապրիլի 21-26-ը մարզական հավաք կանցկացնի ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում։
Ուկրաինայի ֆինանսների նախարար Սերգեյ Մարչենկոն Համաշխարհային բանկի հետ համաձայնագիր է ստորագրել Ուկրաինային 88,5 միլիոն եվրոյի չափով դրամաշնորհ տալու շուրջ, որը տրամադրվելու է Տնտեսական վերականգնման ոլորտի զարգացման քաղաքականության նպատակային ֆոնդից: Այդ մասին հայտարարել է երկրի վարչապետ Դենիս Շմիգալը:
ԱՄՆ-ի վարչակազմը պաշտոնաթող գեներալ-լեյտենանտ Թերրի Վոլֆին նշանակել է Ուկրաինայի ռազմական օգնության համակարգող: Ապրիլի 21-ին այդ մասին հայտնել է The Hill թերթը՝ վկայակոչելով Սպիտակ տանը կից Ազգային անվտանգության խորհրդի (ԱԱԽ) ներկայացուցչի։
Ապրիլի 22-ին ժամը 00.15-ին ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնից Արմավիրի բաժին հաղորդում է ստացվել, որ Նոր Արմավիր գյուղից Նալբանդյան տանող ճանապարհին կրակոցներ են, նախնական տվյալներով՝ մեկ քաղաքացու տեղափոխել են հիվանդանոց, ևս մեկ քաղաքացի ընկած է գետնին:
Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ «Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն» ՓԲԸ-ն ապրիլի 24-ին աշխատանքներն իրականացնելու է արտակարգ ռեժիմով։
Արցախի հարցով բանակցությունների «մանյովրի» միակ տեղը մնացել է ՌԴ-Արևմուտք խորը ճգնաժամը, որը թույլ չի տալիս արագացնելու հայաստանյան իշխանությունների նախաձեռնած Արցախի հանձնման գործընթացը։
Ու քանի որ տարվում է համակարգված քաղաքականություն, ակնհայտ է, որ իշխանության կամ պաշտոնների համար քաղաքացիներին գցել են մոլորության մեջ, ստացել են ձայներ և իրականացնում են քաղաքացիների կամքին հակասող քաղաքականություն:
ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենն ապրիլի 21-ին կրկին հավաստել է, որ ոչ մի ամերիկացի զինվորականի չի ուղարկի Ուկրաինայի տարածք՝ «երրորդ համաշխարհային պատերազմի» ռիսկից խուսափելու համար:
Կառավարության 2021 թվականի կատարողականի զեկույցի տնտեսական հատվածի մասին խոսելիս, պետք է ուշադրություն դարձնել կարևոր այնպիսի ցուցանիշներին, ինչպիսին են հարկեր/ՀՆԱ հարաբերակցությունը, պետական բյուջեի ծախսերը։
Թուրքիայի Ստամբուլ քաղաքում այս տարի ապրիլի 24-ին՝ Հայոց ցեղասպանության հիշատակի օրը, մի շարք միջոցառումներ կանցկացվեն:
Նիկոլ Փաշինյանի մոսկովյան այցը կռիվ է գցել իշխող խմբակցությունում․ մեր աղբյուրներն ասում են, որ Փաշինյան-Պուտին համատեղ հայտարարությունից հետո «արեւմտյան» կամ, ավելի ճիշտ՝ սորոսական հատվածն ուղղակի միտինգ է անում խորհրդարանի ներսում եւ անթաքույց սպառնում Նիկոլ Փաշինյանին՝ «ռսի սապոգը լիզելու» եւ Արեւմուտքի տակից փախչելու համար։ Փոխարենը խանդավառված է մյուս` պրոռուսական թեւը:
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։
Ավստրիայի խորհրդարանի Կանաչների կուսակցությունից ընտրված պատգամավոր Բերիվան Ասլանը մեկնաբանել է Ուկրաինայում տիրող վիճակն ու դրա հետևանքները Եվրոպայի վրա։ Ըստ նրա՝ քանի դեռ պատերազմը շարունակվում է, Եվրոպայի տնտեսության վրա զգացվում է դրա ազդեցությունը (վառելիք, սննդամթերք, գնաճ և այլն)։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Աֆղանստանը վերահսկող «Թալիբան» շարժման նախարարների կաբինետը որոշում է ընդունել արգելափակել TikTok սոցիալական ցանցը որպես «բարոյազուրկ հավելված»: Այդ մասին ապրիլի 21-ին հայտնել է շարժման պաշտոնական ներկայացուցչի տեղակալ Ինամուլլա Սամանղանին:
COVID-19 կորոնավիրուսով վարակման գրանցված դեպքերի թիվն աշխարհում ապրիլի 21-ի առավոտվա դրությամբ հասել է 507 միլիոն 44 հազար 649-ի: Այդ մասին վկայում են Worldometer պորտալի վերջին տվյալները:
Ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության և ենթակա ստորաբաժանումների ծառայողների արդյունավետ բացատրական աշխատանքի արդյունքում արձանագրվել են ապօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնման դեպքեր։
Թուրքիայում 2023-ի հունիսին նախատեսված խորհրդարանական ու նախագահական ընտրություններին ընդառաջ սկսել են ավելի հաճախ հրապարակել տարբեր սոցհարցումների արդյունքներ: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Բեռլինում ավելի քան 200 գործ են հետաքննում, որոնք կապված են ռուսալեզու մարդկանց դեմ իրականացված հանցագործությունների հետ: Այդ մասին հաղորդել է Tagesspiegel հրատարակությունը՝ վկայակոչելով ոստիկանության ներկայացուցչի:
Ավելին. չնայած հանգամանքին, որ պետության կողմից օտարման ենթակա, ՊՆ հաշվեկշռում գտնվող գույքի հիմնական ցանկը ձևավորվել է դեռևս 2000-ականների սկզբին, գործընթացը գրեթե կանգնած է եղել, ինչը, տարիներ շարունակ, հանգեցրել է պատկառելի գումարների վատնման՝ այդ գույքի պահպանության համար։
Պաքսիմատը մանրացնել, ավելացնել նուշը, հալեցրած կարագը, շաքարավազը և լիմոնչելլոն: Խառնել: Հանվող եզրերով կաղապարը պատել յուղաթղթով, կողերին կարագ քսել: Ստացված զանգվածը լցնել կաղապարի մեջ:
Ապրիլի 21-ին Մեծ Բրիտանիայի թագուհի Էլիզաբեթ Երկրորդը նշում է 96-րդ տարեդարձը, ինչի կապակցությամբ Royal Windsor Horse Show-ը հրապարակել է լուսանկար, որում տարեց միապետը կանգնած է երկու ճերմակ ձիերի մեջտեղում:
Հավկիթը սպիտակուցի գերազանց աղբյուր է, որը, ի տարբերություն մսի, շատ ավելի արագ և հեշտ է մարսվում օրգանիզմում և, բացի այդ, լիցքավորում է էներգիայով ամբողջ օրը: Ահա թե ինչու մեզնից շատերը նախաճաշին գերադասում են եփած ձու կամ ձվածեղ՝ վարսակի և բուտերբրոդի փոխարեն:
Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող՝ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունում կոռուպցիոն շղթայի վերաբերյալ քրեական գործով մեղադրյալների թիվն ավելացել է՝ 8-ից դառնալով 20: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին Հակակոռուպցիոն կոմիտեից:
Նիկոլ Փաշինյանն ունի Հայաստանն ու Արցախը փրկելու վերջին հնարավորություն, և դա կարող է տեղի ունենալ նրա հրաժարականի դեպքում։ Պատրա՞ստ է Նիկոլ Փաշինյանը հաղթահարել սեփական արատն ու ողբերգությունը միաժամանակ։ Ըստ ամենայնի, ոչ։ Բայց պետության ճակատագրով մտահոգ բոլոր անհատներն ու խմբերը, ընդ որում, առաջին հերթին՝ իշխանության մեջ գտնվողները, պետք է փորձեն Նիկոլ Փաշինյանին հասկացնել, որ առանց իշխանության ևս կա կյանք, և, որ հրաժարականը ոչ թե դատավճիռ է, այլ փրկություն։ Ոչ միայն Հայաստանի ու Արցախի, այլ նաև՝ հենց Նիկոլ Փաշինյանի համար։