Գայ քաղաքի լեռնահարստացման կոմբինատի հանքում տեղի ունեցած պայթյունի և մարդկանց տարհանման մասին տեղեկատվությունը չի հաստատվել:
Հայոց ցեղասպանության 107-րդ տարելիցի կապակցությամբ՝ ջահերով երթի մասնակիցների անվտանգությունն ապահովելու համար ապրիլի 23-ին, ժամը 19․30-ից, կսահմանափակվի երթևեկությունը մայրաքաղաքի մի շարք փողոցներում։ Մասնավորապես, մասնակի կարգելվի երթևեկությունը Հանրապետության հրապարակում, Ամիրյան փողոցում, Մաշտոցի և Բաղրամյան պողոտաներում և Կիևյան փողոցում։
Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Համաշխարհային բանկը 4,8 միլիարդ դոլար կհատկացնի Ուկրաինային երկրի վերականգնման համար։
Ապրիլի 23-ին Արցախի Հանրապետության պաշտպանության նախարար, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Կամո Վարդանյանը ընդունել է Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի Լեռնային Ղարաբաղի առաքելության պատվիրակությանը՝ ղեկավար Նիկոլաս Ֆլյորիի գլխավորությամբ:
Ի՞նչ է ստացել կառավարության ծրագրի կատարումից հասարակությունը
ՌԴ Օրենբուրգի մարզի Գայ քաղաքի լեռնահարստացման կոմբինատում ապրիլի 23-ին պայթյուն է տեղի ունեցել: Զոհվել է երեք մարդ։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:
Հայաստանում ապրիլի 23-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 422 հազար 822 դեպք, որից 410 հազար 548-ը`առողջացման, 8622-ը` մահվան ելքով:
Երեկ երեկոյան Արցախի Սանասար (Կուբաթլու) շրջանում ականի պայթյուն է տեղի ունեցել: Դրա հետևանքով վիրավորում է ստացել 1993 թվականին ծնված Բեյբալի Նասիբովը:
Արցախի ԱԺ խմբակցությունների ներկայացուցիչներն ապրիլի 22-ին հանդիպել են Ստեփանակերտի քաղաքապետարանի պատասխանատուների, ավագանու անդամների, կրթադաստիարակչական հիմնարկների ղեկավարների հետ:
Ուրեմն միացեք սիրելիներ, մի հապաղեք, դուրս եկեք պայքարի, որպեսզի միասին հեռացնենք այս ազգակործան հրեշին և իր թրքամոլ ոհմակին, մաքրենք մեր տունն ու լծվենք մեր երազած հայրենիքի կառուցմանը, ու վստահ եմ, որ իմ Հայկը, իր ընկերները, մեր բոլոր հերոսները, մեր անմեղ նահատակները մեզ երկնքից կաջակցեն: Շնորհակալություն
Ջահերով երթն այս տարի բոլորովին այլ խորհուրդ ունի։
Այս պահի դրությամբ Մոսկվան եւս զգուշավոր բառամթերքով է խոսում «խաղաղության պայմանագրի» մասին՝ փորձելով այդ գործընթացի վերահսկողությունը պահել իր ձեռքում: Պարզ է՝ հիմքում իրենց շահն է, մեծագույն հարցը մնում է, թե որտեղ է եւ ինչու չկա մեր շահն արտացոլված որեւէ տեղ:
Մի մասը Արցախի ու Հայաստանի հանձնումը արդարացնելով, մի մասը լռելով փորձում են ապահովել Հայաստանի ու Արցախի ամբողջական թրքացումը:
Հայոց ցեղասպանության սրբադասված նահատակների հիշատակին ապրիլի 23-ին Ծիծեռնակաբերդում և ապրիլի 24-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում կհնչի Մոցարտի բոլոր ժամանակների ամենաազդեցիկ «Ռեքվիեմը»:
Բրազիլական դատարանը որոշել է, որ Apple-ը iPhone-ի գնորդին պետք է վճարի ավելի քան 1000 դոլար՝ գնված սմարթֆոնի հետ լիցքավորիչի բացակայության պատճառով: Օրինակը վերաբերում էր սարքերն առանձին վաճառելու արգելքին։
Իլոն Մասկը հայտարարել է, որ 46,5 միլիարդ դոլարի ֆինանսավորում է ստացել Twitter-ը գնելու համար։ Morgan Stanley Senior Funding ներդրումային ընկերությունը, որը Morgan Stanley-ի դուստր ձեռնարկությունն է, և մի քանի այլ ներդրողներ նրան կհատկացնեն 25,5 մլրդ դոլար, ևս 21 մլրդ դոլար կտրամադրի ինքը՝ ձեռնարկատերը։
Բոլոր մոդելները կթարմացվեն, ոչ միայն Pro-ն: Apple-ի հայտնի վերլուծաբան Մինգ-Չի Կուոյի խոսքով՝ iPhone-ի հաջորդ սերունդը կհամալրվի թարմացված դիմային տեսախցիկներով՝ ավելի լայն բացվածքով և ավտոֆոկուսով։ Դրանք թույլ կտան բարձրորակ լուսանկարներ և տեսանյութեր նկարել, նույնիսկ, եթե օգտատիրոջ դեմքը էկրանից շատ մոտ է կամ շատ հեռու։ F/1.9 բացվածքը թույլ կտա տեսախցիկին ավելի շատ լույս գրավել՝ համեմատած iPhone 13-ի […]
Ֆիննական Fingrid էլեկտրացանցային ընկերությունը կիրակի օրվանից՝ ապրիլի 23-ից, կսահմանափակի Ռուսաստանի հետ անդրսահմանային միացումների թողունակությունը, ինչի հետեւանքով ներմուծման կարողությունը 1300 ՄՎտ-ից կնվազի մինչեւ 900 ՄՎտ: Այդ մասին ասվում է ընկերության հաղորդագրության մեջ:
«Մենք տեղեկատվություն չունենք, որը ցույց տար, թե ցեղասպանություն է կատարվել»,- նշել է նա:
Տապակի մեջ բուսայուղ տաքացնել, ֆարշից կոտլետներ ձևավորել և տապակել 2-3-ական րոպե յուրաքանչյուր կողմից: Մատուցել բանջարեղենի հետ:
44-ամյա տղամարդը ներկայացել է ոստիկանության Արմավիրի բաժին և ներկայացրել հրացանը՝ 6 փամփուշտներով: Նա ձերբակալվել է:
Կա վարկած, որ «Իլիական և Ոդիսական» պոեմների հեղինակ համարվող Հոմերոսի անվան տակ (ըստ վարկածներից մեկի՝ Հոմերոս նշանակում է՝ «կույր») ստեղծագործել են պոետների շատ սերունդներ, որոնց անունները չեն պահպանվել:
Kickstarter-ում մշակումն արդեն հավաքել է 418,968 դոլար՝ ընդամենը 6,513 դոլար նախնական նպատակի դիմաց: Դրամահավաքի ավարտին մնացել է 24 օր։
«ՌԴ-ն հասկանում է, որ ուկրաինական ճակատում իրավիճակը կարող է երկարաձգվել, ու դիվանագիտական լիակատար պասիվությունը կարող է մեծ կորուստների պատճառ դառնալ: Ուստի կարծում եմ, որ աշխատանքում որոշ բաներ փոխվում են, ՌԴ-ն ինքը դժվարությամբ հարմարվում է նոր իրողությունների ու կփորձի գործել այդ պայմաններում, բնականաբար, չզիջելով իր դիրքերը ու շահերը ռեգիոնում»,- նկատեց նա:
Երբևէ նկատե՞լ եք, որ ինչ-որ թեմայի շուրջ խոսելուց հետո ձեր սմարթֆոնը սկսում է ձեզ այս կատեգորիայի ապրանքները որպես գովազդ առաջարկել: Կոլումբիայի համալսարանի գիտնականները նոր համակարգ են մշակել նյարդայնացնող գովազդային լրտեսության դեմ պայքարելու համար: Նոր ալգորիթմը ստեղծում է հանգիստ, շշուկի նման հնչյուններ, որոնք օգտատերը կարող է նվագել՝ չլսվելով:
Հռոմի Ֆրանցիսկոս պապը նշել է Մոսկվայի եւ Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլի հետ լավ հարաբերությունները եւ ափսոսանք է հայտնել հանդիպումը հետաձգելու կապակցությամբ, որը պլանավորվել էր անցկացնել հունիսին, Երուսաղեմում։
Ոստիկանության Կոտայքի բաժնի ՔՀԲ ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ ապրիլի 21-ին բաժին է ներկայացել 41-ամյա Կարեն Կ.-ն, որը ոստիկանության Մալաթիայի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածի (Ծեծը) մեղադրանքով:
Էլիբեգովան հիշեցրեց, որ մեկ տարի է՝ ադրբեջանական զորքերը ՀՀ սուվերեն տարածքում են, հետևաբար՝ Ալիևն ինչ ասում է՝ անում է. «Այս հայտարարությունը շատ ուշագրավ է՝ Ալիևը փաստացի իր աջակցությունն է հայտնում Հայաստանի գործող իշխանությանը՝ Նիկոլ Փաշինյանին, ասում է՝ ես քո մեջքին կանգնած եմ, եթե ընդդիմությունը շատ մեծ թափ հավաքի, ես քեզ կօգնեմ, ես կսկսեմ պատերազմ կամ սադրանքներ առաջնագծում, որպեսզի, այսպես կոչված՝ ռևանշիստները, որոնք ուզում են ինձանից Արցախը խլել, դու իրենց կարողանաս հաղթել: Իր մեսիջի պարունակությունը դա է»:
«Նկարում՝ աջ կողմինն ամուսնուս եղբայրն է, ձախինը՝ նրա քեռու տղան, երկուսն էլ զոհվել են 90-ականներին։ Երկուսն էլ կիրթ տղաներ էին, նույն բուհում էին սովորել, նույն ամսում էլ զոհվեցին։ Բա մենք այդպիսի տղաներ կորցնենք 90-ականներին, 2016 թվականին և 44-օրյա պատերազմի ժամանակ, որ այսօր Նիկոլ Փաշինյանն ասի, որ Արցախը պետք է լինի Ադրբեջանի կազմո՞ւմ։ Չի՛ կարող նման բան լինել, Արցախի համար մի ամբողջ սերունդ է զոհվել, մարդիկ այսօր դիրքերից տուն չեն իջնում, որ իրենց տունը պահեն, մարդը նստած Երևանում՝ Արցախի ճակատագիրն է որոշում։
Այսօր՝ ապրիլի 22-ին, Կանադայի Մոնրեալ քաղաքի Սուրբ Հակոբ եկեղեցում տեղի է ունենում լրագրող, հրապարակախոս, գրող Վահան Իշխանյանի հոգեհանգստի արարողությունը: