Բաժիններ՝

Ոստիկանությունը հորդորում է ապօրինի զինամթերքը կամավոր հանձնել

Ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության և ենթակա ստորաբաժանումների ծառայողների արդյունավետ բացատրական աշխատանքի արդյունքում արձանագրվել են ապօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնման դեպքեր։

Մասնավորապես, Աշտարակի բաժնի քրեական հետախույզների, համայնքային ոստիկանների և անչափահասների գործերով ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ բաժնում արձանագրվել են «Կալաշնիկովի» ինքնաձիգների, հրացանի, թմբուկավոր ատրճանակի և ռազմամթերքի, այդ թվում՝ պայթուցիչներով նռնակների ու սվին-դանակի կամավոր հանձնման դեպքեր։ Արդյունավետ բացատրական աշխատանք են իրականացրել նաև Արագածի բաժնի ծառայողները. արդյունքը՝ թմբուկավոր ատրճանակի, հրացանի և փամփուշտների կամավոր հանձնում։

Ապարանի բաժնում ևս արձանագրվել է հրացանի և փամփուշտների կամավոր հանձնման դեպք՝ շնորհիվ բաժնի ծառայողների և վետերանների բացատրական աշխատանքի։

Հորդորում ենք ապօրինի զենք-զինամթերքը կամավոր հանձնել ոստիկանություն՝ քրեական պատասխանատվությունից խուսափելու համար։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս