«Կա՛մ Փաշինյանը հրաժարական կտա, կա՛մ կհեռացվի. դանակը ոչ թե հասել է ոսկորին, այլ ոսկորի մեջ է արդեն». Արսեն Գրիգորյան

Հայաստանի վաստակավոր արտիստ Արսեն Գրիգորյանը հավաստիացնում է՝ Արցախի և Հայաստանի անվտանգության պահանջով օր օրի նոր թափ հավաքող բողոքի ակցիաները ստիպելու են Արցախի և Հայաստանի անվտանգությունը խաթարած իշխանության ղեկավար Նիկոլ Փաշինյանին հեռանալ։

168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում Արսեն Գրիգորյանը խոսելով ապրիլի կեսից Հայաստանում նոր թափ հավաքած բողոքի ակցիաների մասին՝ նաև ընդգծեց.

«Հանրային մեծ ընդվզման դեպքում մենք կհասնենք իշխանափոխության։ Մեր ժողովրդի մեծ մասը պետք է շատ լավ գիտակցի, թե այս իշխանությունը ո՞ր երկրներից է ստանում պաշտպանություն՝ Թուրքիայից և Ադրբեջանից, իսկ սա գիտակցող մարդկանց դուր չի գալիս այդ ամենը, ուստի հիմա ժողովրդի միասնականությամբ Նիկոլ Փաշինյանը հեռանալու է, և այդ մեկ անձի հեռացումով ամեն ինչ սկսվելու է։ Փաշինյանի համար ամենակարճ ճանապարհն այն է, որ ինքն իր կամքով հրաժարական տա, դա չարեց՝ հեռացվելու է»։

Ըստ Գրիգորյանի՝ երկրում ստեղծված վիճակի պատճառն ազգային և պետական հարցերում Հայաստանին և Արցախին սպառնացող անվտանգային խնդիրներն են, ու բանը հասել է նրան, որ գործ ունենք պետության քանդման հետ։

«Տեսնում եմ՝ տունս քանդվում է։ Սա ոչ թե սառնարանում մի բան չունենալու հարց է, այլ պետության. տեսնում եմ, որ բոլորիս տունն է քանդվում։ Երբ մենք մեր վիճակին նայում ենք մեր ազգային արժանապատվության տեսանկյունից, փողոցում սկսված շարժումը դառնում է 88-ի նման մի շարժում»,- ասաց նա։

Արսեն Գրիգորյանի փոխանցմամբ՝ պատերազմից հետո թմբիրի մեջ հայտնված հասարակության որոշ շերտերի մոտ արթնացում կա. այն նաև ընթացքի մեջ է, և դրա ապացույցն է այն, որ մեկ շաբաթ առաջ սկսված բողոքի ակցիաներին ամեն օր ավելի շատ մարդ է մասնակցում՝ ինչպես Երևանում, այնպես էլ՝ Հայաստանի տարբեր մարզերում։

«Դանակը ոչ թե ոսկորին է հասել, այլ ոսկորի մեջ է։ Մենք պարտավոր ենք տեր կանգնել մեր երկրին ու ազգային պետական շահերին։ Արցախի փրկություն, Հայաստանի անվտանգություն և մեր ազգային արժանապատվություն. եթե մենք այս երեք հարցին տեր չկանգնենք, կորած ենք»,- ընդգծեց ՀՀ վաստակավոր արտիստը։

Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս

Եթե Փաշինյանը հաղթի ընտրություններում, Հայաստանում կրոնական ազատությունը վտանգված կլինի․ ICCՀունիսյան ընտրություններից առաջ Հայաստանի իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը հրապարակել է քաղաքական ծրագիրը, որը կոչ է անում հեռացնել Ամենայն հայոց կաթողիկոսին և ուրվագծում է Հայ առաքելական եկեղեցու վերակառուցման քաղաքականացված «ճանապարհային քարտեզ»։ Քննադատների կարծիքով՝ այս աննախադեպ քայլը երկրի սահմանադրության ուղղակի խախտում է և պետության կտրուկ միջամտություն կրոնական գործերին․ գրում է Միջազգային քրիստոնեական կոնցեռնը (International Christian Concern, ICC)։ Առաջիկա ընտրություններից առաջ հրապարակված ծրագիրը որպես իր 10-րդ քաղաքական նպատակ նշում է Հայ առաքելական եկեղեցու «փաստացի ղեկավարի» հեռացումը՝ հղում անելով Գարեգին Բ կաթողիկոսին։ Հատկանշական է, որ փաստաթուղթը խուսափում է նրա եկեղեցական տիտղոսն օգտագործելուց, ինչն, ըստ դիտորդների, արտացոլում է ինչպես պաշտոնը, այնպես էլ ինստիտուտը խաթարելու ավելի լայն ջանքեր։ Ղեկավարության փոփոխությունից զատ՝ կուսակցության ծրագիրն առաջարկում է եկեղեցական մի շարք լայնածավալ բարեփոխումներ, այդ թվում՝ կաթողիկոսի տեղապահի նշանակումը, Եկեղեցու նոր կանոնադրության մշակումը և նոր կաթողիկոսի վերջնական ընտրությունը՝ վերանայված կառուցվածքների ներքո։ Առաջարկվող կանոնադրությունը կներդնի ֆինանսական վերահսկողության և հոգևորական կարգապահության մեխանիզմներ՝ ոլորտներ, որոնք ավանդաբար կառավարվում են Եկեղեցու կողմից։ Իրավական փորձագետներն ու կրոնական ազատության պաշտպանները զգուշացնում են, որ նման առաջարկները կրոնական մարմնի ներքին կառավարմանն ուղղակի քաղաքական միջամտություն են։ Հայաստանի սահմանադրությունը ճանաչում է Հայ առաքելական եկեղեցու բացառիկ դերն ազգային կյանքում և ամրագրում է Եկեղեցու և պետության միջև տարանջատման սկզբունքը։ Այս երկակի շրջանակն ավելի է ամրապնդվում 2007 թվականի եկեղեցի-պետություն հարաբերությունների մասին օրենքով, որը հստակորեն ճանաչում է Եկեղեցու ինքնակառավարման իրավունքը։ Քննադատները պնդում են, որ քաղաքական կուսակցության կողմից ղեկավարության փոփոխություններ կանխորոշելու կամ կառուցվածքային բարեփոխումներ պարտադրելու ցանկացած փորձ խախտում է այդ պաշտպանությունները։ Ինչպես նշվում է, անցած տարվա ընթացքում լարվածությունը զգալիորեն սրվել է, և կառավարությունն ավելի թշնամաբար է տրամադրված Եկեղեցու անկախությունը սահմանափակելու իր ջանքերում։ Բնակչության ավելի քան 90%-ն իրեն նույնականացնում է Հայ առաքելական եկեղեցու հետ, որը երկար ժամանակ ծառայել է որպես ազգային ինքնության անկյունաքար, մասնավորապես՝ օտարերկրյա տիրապետության և ցեղասպանության ժամանակաշրջաններում։ Պատմականորեն Եկեղեցու վրա քաղաքական վերահսկողություն սահմանելու փորձերը կապված են եղել արտաքին ուժերի, այդ թվում՝ խորհրդային իշխանությունների հետ, որոնք ձգտում էին սահմանափակել կրոնական ազդեցությունը։ Քննադատները զգուշացնում են, որ ներկայիս առաջարկները կրկնում են այդ նախկին ջանքերը՝ մտահոգություն առաջացնելով երկրում կրոնական ազատության ապագայի առնչությամբ։ Եթե իշխող կուսակցությունն ապահովի ընտրական հաղթանակ, այն հետագայում կարող է պահանջել հանրային մանդատ՝ առաջարկվող փոփոխություններն իրականացնելու համար, ներառյալ՝ Եկեղեցու կառավարմանը միջամտությունը՝ չնայած այս հարցի վերաբերյալ հստակ հանրային քննարկման բացակայությանը։ Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հղումով. https://abcmedia.am/glxavor-noruthyunner/258335/ ABC MEDIA © 2026. Բոլոր իրավունքները պաշտպանված են

Լուրերի օրացույց

Ապրիլ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930