Բաժիններ՝

Ճապոնիայի վարչապետն ապրիլի 29-ից մինչև մայիսի 6-ը կայցելի Ասիայի և Եվրոպայի հինգ երկրներ

Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Կիսիդան ապրիլի 29-ից մինչեւ մայիսի 6-ը կայցելի Ինդոնեզիա, Վիետնամ, Թաիլանդ, Իտալիա եւ Մեծ Բրիտանիա: Ապրիլի 28-ին Տոկիոյում կայացած մամուլի ասուիսում այդ մասին հայտնել է Ճապոնիայի նախարարների կաբինետի գլխավոր քարտուղար Հիրոկաձու Մացունոն:

«Վարչապետն ապրիլի 29-ից մինչեւ մայիսի 6-ը կմեկնի Ինդոնեզիա, Վիետնամ, Թաիլանդ, Իտալիա եւ Մեծ Բրիտանիա»,- ասել է նա:

Ապրիլի 26-ին Կիսիդայի արտասահմանյան ուղեւորություն կատարելու մտադրության մասին հայտնել է Kyodo գործակալությունը: Ճապոնիայի արտաքին գործերի նախարարության տվյալներով՝ շրջագայության կմեկնի նաեւ երկրի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Յոսիմասա Հայասին:

Ապրիլի 28-ից մինչեւ մայիսի 2-ը նա կայցելի Ղազախստան, Ուզբեկստան եւ Մոնղոլիա, մայիսի 6-ից մինչեւ 8-ը՝ Խաղաղ օվկիանոսի Ֆիջի եւ Պալաու կղզի-պետություններ, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս