Տիգրան Աբրահամյանի հորդորը՝ ոստիկաններին, ուժային կառույցներին

«Ինձ համար միևնույն է՝ բերման կենթարկեն, կկալանավորեն, թե ինչ կանեն, դա նրանց այլևս չի օգնի։ Ոստիկանության, ուժային կառույցների ներկայացուցիչները պետք է հասկանան, որ նրանք, ովքեր այս պահին սեփական նպատակ են սահմանել Նիկոլ Փաշինյանի, նրա «սաստավի» պաշտպանությունը, նրանք հավասարապես պատասխանատվություն են կրում Արցախի կորստի համար, Հայաստանի ինքնիշխան տարածքի կորստի համար և նրանք բոլորը պետք է ականջներին օղ անեն, որ դա իրենց չի ներվելու»,-168.am-ի լրագրողի հետ զրույցում հայտարարեց ԱԺ «Պատիվ ունեմ» ընդդիմադիր խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։

Նա կոչ արեց ուժային կառույցներին՝ իրենց պահել այնպես, ինչպես հարկն է, ինչը վայել է իրավապահ համակարգի ներկայացուցիչներին։
Լրագրողի հարցին, թե պատրաստվո՞ւմ է արդյոք Արթուր Վանեցյանի օրինակով գիշերը մնալ Ազատության հրապարակում, Տիգրան Աբրահամյանը պատասխանեց, որ «Պատիվ ունեմ» խմբակցությունն ունի քննարկման մի քանի ուղղություններ, թե միջոցառումները որտեղ և ինչ դրսևորումներ են ունենալու, ըստ այդմ էլ կորոշվի, թե ով՝ որտեղ և ինչ խնդիր է լուծելու։ Կարևորն այն է, որ այդ ամենը ծառայելու է մեկ նպատակի։

Անդրադառնալով Արցախի խորհրդարանի ընդունած հայտարարությանը, Տիգրան Աբրահամյանը նշեց, որ շատ ողջունելի է Արցախի խորհրդարանի ընդդիմադիր և իշխանական ուժերի միևնույն դիրորոշման ձևավորումը և անհրաժեշտ կարմիր գշերի սահմանումը, որից այն կողմ Հայաստանի որևէ իշխանություն իրավունք և մանդատ չունի անցնելու։

Մանրամասները՝ տեսանյութում:

ԱՆՆԱ ԴԵՄԻՐՃՅԱՆ

Տեսանյութեր

Լրահոս