
Լեհաստանի իշխանությունները պլանավորում են խորհրդային զինվորների 60 հուշարձան ոչնչացնել

Լեհաստանի իշխանությունները պլանավորում են վերացնել խորհրդային ազատարար զինվորների 60 հուշարձան: Այդ մասին հայտնել է Ազգային հիշողության ինստիտուտի ղեկավար Կարոլ Նավրոցկին:
«Մենք ունենք մոտավորապես 60 տեղից բաղկացած ցուցակ, որոնցից դրանք (հուշարձանները) անհրաժեշտ է վերացնել»,-ՌԻԱ Նովոստին մեջբերում է անում նրա հայտարարությունից:
Նավրոցկու խոսքով՝ տեղական իշխանություններն արդեն «պատրաստ են լուծելու այդ հարցը»: Առաջին հուշարձանները կհանվեն Վելիկոպոլսկում եւ Սիլեզի վոյեւոդությունում: Նա նաեւ ընդգծել է, որ եթե ինչ-որ մունիցիպալիտետների ղեկավարներ չհամաձայնեն որոշման հետ, ապա «կարող են սպասել եմ այցին»:
«Հնարավոր է՝ նրանք ունեն փաստարկներ, որոնք կկարողանան ինձ համոզել, որ կարմիր աստղը՝ համակարգի խորհրդանիշը, որը 100 միլիոն մարդու է սպանել, պետք է գտնվի հասարակական վայրում»,-հայտարարել է Նավրոցկին:
Լեհաստանում վերջին տարվա ընթացքում քանդվել է կարմիրբանակայինների մի քանի հարյուր կոթող: Երկրի նախագահ Անջեյ Դուդան 2017 թվականին հավանություն էր տվել կոմունիզմի քարոզչությունն արգելելու վերաբերյալ ուղղումներին: Այդ ուղղումները ենթադրում են նաեւ խորհրդային հուշարձանների վերացում: Ավելի վաղ ռադիո Sputnik-ը հաղորդել էր, որ Լիտվայում պղծել են խորհրդային զինվորների հուշարձանները, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: