Միջազգային հանրությունը պետք է պատշաճ և հասցեական արձագանքի ադրբեջանական այս գործողություններին. Միրզոյան

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Իտալիայի արտաքին գործերի և միջազգային համագործակցության նախարար Լուիջի դի Մայոյի հետ հանդիպման ընթացքում ներկայացրել է ադրբեջանակն զինված ուիժերի կողմից Լեռնային Ղարաբաղի Փառուխ գյուղ ներխուժման, հակամարտության գոտում հրադադարի ռեժիմի պարբերական խախտումների, Արցախում հումանիտար ճգնաժամ ստեղծելուն ուղղված քայլերի, էթնիկ զտումներ իրականացնելու ադրբեջանական քաղաքականության եւ այլ դրսեւորումների հետեւանքով ստեղծված իրավիճակը:

«Կարծում ենք, որ միջազգային հանրությունը պետք է պատշաճ և հասցեական արձագանք տա ադրբեջանական այս գործողություններին և աջակցի Հարավային Կովկասում խաղաղության հաստատմանն ուղղված ջանքերին»,- հայտարարել է նախարար Արարատ Միրզոյանը՝ ընդգծելով, որ ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրներն արդեն հստակ եւ հասցեական արձագանք են տվել վերջին սրումներին՝ արձանագրելով, որ դա ադրբեջանական զորքերի առաջխաղացման միջոց է դարձել:

Տեսանյութեր

Լրահոս