«Առաջարկել են զբաղեցնել ՊՆ խորհրդականի պաշտոնը. դեռևս որոշում չեմ կայացրել». Մելիքսեթ Պողոսյան

Սյունիքի մարզի նախկին մարզպետ Մելիքսեթ Պողոսյանին պաշտոնը թողնելուց հետո առաջարկվել է զբաղեցնել Պաշտպանության նախարարի խորհրդականի պաշտոնը։

«Լուրեր են շրջանառվում, որ ես տեղյակ չեմ եղել, որ ինձ պաշտոնից հեռացնելու են, բայց ես աշխատանքս թողել եմ սեփական դիմումիս համաձայն։ Որևէ խնդիր չի եղել, պատճառը նոր աշխատանքի առաջարկն է եղել, ինձ առաջարկել են զբաղեցնել Պաշտպանության նախարարի խորհրդականի պաշտոնը, սակայն դեռևս որոշում չեմ կայացրել»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Մելիքսեթ Պողոսյանը։

Ըստ նրա, իր համար պատիվ է եղել մոտ 2 տարի աշխատել՝ որպես Սյունիքի մարզպետ։

«Իհարկե, բոլորդ էլ գիտեք, թե 2 տարի առաջ Սյունիքում ինչ վիճակ էր, ես այդ ժամանակ եմ ստանձնել մարզպետի պաշտոնը, ինձ համար մեծ պատիվ էր աշխատելը»,- հավելեց Մելիքսեթ Պողոսյանը։

Ինչ վերաբերում է նոր մարզպետին՝ Ռոբերտ Ղուկասյանին, Մելիքսեթ Պողոսյանն ասաց, որ վստահ է՝ նա Սյունիքի համար լավ մարզպետ կլինի։

Հիշեցնենք, որ Մելիքսեթ Պողոսյանը պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի դեկտեմբերի 9-ին, փոխարինելով նախկին մարզպետ Հունան Պողոսյանին, ով պաշտոնը թողել էր 2020 թվականի դեկտեմբերի 3-ին։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031