
Մահացել է Լևոն Չաուշյանը

Մահացել է Հայաստանի կոմպոզիտորների միության անդամ, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, կոմպոզիտոր Լեւոն Չաուշյանը: Այս մասին հայտնում է Հայաստանի կոմպոզիտորների միությունը։
«Հայաստանի կոմպոզիտորների միությունը ցավակցում է կոմպոզիտորի ընտանիքի անդամներին, հարազատներին, նրա երաժշտության երկրպագուներին»,- ասված է հրապարակման մեջ։