
Արցախում կորոնավիրուսի 154 նոր դեպք է գրանցվել. մահացել է 2 քաղաքացի

Արցախի Հանրապետությունում փետրվարի 17-ին կատարվել է 407 թեստավորում, որի արդյունքում կորոնավիրուսային հիվանդության 154 դեպք է գրանցվել, այդ թվում երեխաներ։ Գրանցվել է մահվան 2 դեպք:
Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 60 վարակակիր:
Կորոնավիրուսային հիվանդության բուժման նպատակով ամբուլատոր դիմելությունը կազմել է 314 անձ, այդ թվում 42 երեխա:
Այսպիսով, 2022 թվականին կատարվել է 7336 թեստավորում, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 2383 դեպք: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով մահվան 26 դեպք է արձանագրվել:
Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունը կրկին հորդորում է հետևել ցուցումներին՝ նոր բռնկումներից խուսափելու և օր առաջ կորոնավիրուսային վարակը հաղթահարելու: