Ռուսաստանցիները նշել են լավագույն նվերները Փետրվարի 23-ի առթիվ
Տղամարդկանց 15 տոկոսին նվերներ պետք չեն Փետրվարի 23-ի առթիվ, եւ դրանք չի ստանա յուրաքանչյուր չորրորդը: Այդ մասին ասվում է SuperJob.ru ծառայության հետազոտության մեջ, որի արդյունքները հայտնվել են ՌԻԱ Նովոստիի տրամադրության ներքո (հարցմանը մասնակցել է 1600 հոգի):
Այսպես, վերլուծաբանները պարզել են, որ ուժեղ սեռի ներկայացուցիչների 15 տոկոսը ոչ մի նվեր չի ցանկանում ստանալ Հայրենիքի պաշտպանի օրը: Իրենց դիրքորոշումը նրանք ավելի հաճախ հիմնավորում են այն բանով, որ փետրվարի 23-ն իրենց տոնը չեն համարում՝ «Ես չեմ ծառայել». «Դա զինվորականների մասնագիտական տոնն է»: Սակայն տղամարդկանց ցանկությունները հաճախ չեն համընկնում իրականության հետ: Գրեթե յուրաքանչյուր չորրորդը (23 տոկոսը) Հայրենիքի պաշտպանի օրը, որպես կանոն, ոչ մի նվեր չի ստանում»,-պարզվել է հարցման ընթացքում:
13 տոկոսի համար նվեր է հանդիսանում փողը: Սիրո, հոգատարության եւ հատուկ ուշադրության մասին տոնական օրը երազում է հարցվածների 8 տոկոսը: 7 տոկոսը կցանկանար փետրվարի 23-ին որեւէ հագուստ ստանալ: 6 տոկոսը խոստովանում է, որ իր համար միեւնույն է, թե ինչ նվեր իրեն կմատուցեն «տղամարդկանց օրը»: Տեխնիկա եւ նոր հեռախոս ստանալը կուրախացներ մասնակիցների 5 տոկոսին:
Բացի այդ, 4 տոկոսը երազում է ավտոմեքենայի կամ մոտոցիկլետի մասին: Ընտրության դեպքում 3-ական տոկոսը կնախընտրեր զենքը (օրինակ որսորդական դանակ), հանգիստը կամ ճամփորդությունը եւ անգին պարգեւը՝ առողջությունը: Գիրքը կամ ուսման դասընթացը հրատապ է տղամարդկանց 2 տոկոսի համար, կինոյի տոմսը՝ 1 տոկոսի համար: Այլ ցանկություններ են հայտնել 17 տոկոսը. փետրվարի 23-ին նրանք կցանկանային ալկոհոլային խմիչք, գործիքներ, աքսեսուարներ ավտոմեքենայի համար, ձկնորսական ինվենտար, սպորտային հանդերձանք եւ այլ բաներ:
Հագուստ սովորաբար նվիրում են յուրաքանչյուր յոթերորդին (15 տոկոս), օծանելիք կամ կոսմետիկայի պարագաներ՝ յուրաքանչյուր իններորդին (11 տոկոս): 7 տոկոսի համար փետրվարի 23-ի տիպական նվեր է սերը, հոգատարությունը եւ ուշադրությունը մերձավորներից կողմից, իսկ 5 տոկոսն ընդունում է, որ սովորել են «տարբեր տեսակի դատարկ բաներ» ստանալ: Փող եւ սափրվելու պարագաներ, որպես կանոն, ստանում է տղամարդկանց 4 տոկոսը, ոգելից խմիչք եւ հուշանվերներ՝ 2-ական տոկոսը: Այլ նվերների մասին պատմել է 13 տոկոսը. դրանց թվում է՝ քաղցրավենիքը, տեխնիկան, հեռախոսները, ավտոմոբիլային աքսեսուարները, գրքերը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: