ՊՆ-ն պատասխանատվություն է կրում յուրաքանչյուր զինծառայողի և նրա առաջողության համար. Արման Սարգսյան
Իր մասնագիտական պարտականությունները կատարելու ընթացքում, ոստիկանության կողմից բիրտ ուժի կիրառմամբ, բերման է ենթարկվել «Երկիր մեդիա» հեռուստաընկերության լրագրող Անի Նահապետյանը:
Հայկ Սարգսյանը բացատրություններ է տալիս, որոնք օրենքում ամրագրված չեն. Գեղամ Մանուկյան
Իրանի իշխանությունները պլանավորում են շուտով առեւտրական ներկայացուցչություն բացել Կատարում: Փետրվարի 23-ին այդ մասին հայտարարել է Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին՝ ամփոփելով արաբական երկիր կատարած այցի արդյունքները։
Կարող ենք որոշակի խնդիրներ ունենալ, եթե անձը կամավորության սկզբունքով ցանկանա ծառայել. Արման Սարգսյան
Եթե մոբիլիզացիայի հարց եղավ, ծառայությունից ազատվածների հարցն ինչպե՞ս է կարգավորվելու. Գեղամ Մանուկյան
Նախագծով ազատվում է տան միակ զինակոչիկը, որի եղբայրը կամ հայրը զոհված են. Հայկ Սարգսյան
Սպասվում է Եգիպտոսի Արաբական Հանրապետության նախագահ Աբդուլֆաթահ աս-Սիսիի այցն Ադրբեջան:
ԱԴԾ-ում հատուկ գործողության այլ մանրամասներ չեն ճշտել եւ չեն բացահայտել ձերբակալվածների ինքնությունները, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:
Դանիել Իոաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Ոստիկանության կողմից դաշնակցական ակտիվիստի ձեռքը կոտրելը և «Երկիր մեդիայի» լրագրողին բերման ենթարկելը, մեղմ ասած, անընդունելի է և անցնում է քրեական օրենսգրքով արգելված գիծը:
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Թևանյանի խոսքով՝ սպասելի էր, որ ԱԺ իշխող խմբակցությունը կցուցաբերի նման վարքագիծ՝ արտահերթ նիստին քվորում չապահովելու համար, քանի որ Արտաքին հարաբերությունների նիստում նրանց ներկայացրած մոտեցումը հուշում էր, որ խուսափելու են բաց քննարկումից։
Փետրվարի 23-ի ցերեկը, 24-ին, 25-ի գիշերը, 27-28-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Փետրվարի 25-ի ցերեկը, 26-ին սպասվում է անձրև: Փետրվարի 25-ին սպասվում է քամու ուժգնացում` 15-18 մ/վ արագությամբ:
Փետրվարի 21-ին, ժամը 14.00-ին, Երևանի Հալաբյան և Աբելյան փողոցների խաչմերուկում իրար են բախվել «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենա և մոպեդ. 17-ամյա մոպեդավարը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
«Եթե իրականում իմ խնդիրը լիներ վերաառաջադրվելն ու վերընտրվելը, ես կարող էի այնպես աշխատել, որ վերաառաջադրվեի: Առավել ևս, որ եղել են ակնկալիքներ, որ, օրինակ, իմ հրապարակային գործունեությունը դադարեցնելու, էականորեն պասիվացնելու պայմաններում կարող է այդպիսի շանս ընձեռվել»,- իր պաշտոնավարման ավարտի ամփոփիչ ասուլիսում ասաց ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան (ՄԻՊ) Արման Թաթոյանը՝ անդրադառնալով հարցին՝ արդյո՞ք ինքը չէր կարող վերաառաջադրվել ու վերընտրվել ՄԻՊ պաշտոնում, հատկապես որ, օրենքը թույլ է տալիս:
Շուրջ 6 հազար բաժանորդ Թբիլիսիում առանց գազի մատակարարման է մնացել գազատարում տեղի ունեցած վթարի պատճառով: Այդ մասին հաղորդում է Tbilisi Energy ընկերությունը:
«Հլը 2018թ. կանգնեիր, ասեիր՝ Արցախը տալու եմ». Դավիթ Սահակյանց
«Վարքագծի կանոնագիրքը բարեվարքության համակարգի կայացման ճանապարհին» խորագրով աշխատաժողովը՝ ՈՒՂԻՂ։
Աֆղանստանում իշխանության հասած «Թալիբան» արմատական շարժումը կարծում է, որ երկրի ներկայիս կառավարության միջազգային ճանաչման գործընթացում առաջընթաց է ձեռք բերվել՛ Այդ կարծիքն է հայտնել շարժման քաղաքական գրասենյակի անդամ Անաս Հաքանին։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Սենեգալ կատարած պաշտոնական այցի շրջանակներում հանդիպել է Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շթայնմայերի հետ:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողան մասնակցելու է ՆԱՏՕ-ի առաջնորդների առցանց գագաթնաժողովին։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Այդ երկրի բանտերում մինչ այժմ պահվող հայ ռազմագերիների առկայությունն ու նրանց ռազմաքաղաքական ղեկավարության կողմից անընդհատ կրկնվող սադրանքները սահմանին ամենևին չեն խոսում խաղաղասիրական մտադրությունների մասին։
ԱԺ փոխնախագահ, ՀՅԴ ԳՄ անդամ Իշխան Սաղաթելյանն այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում անդրադարձավ երեկ Երևանում բողոքի ակցիա իրականացնող երիտասարդների նկատմամբ բիրտ ուժի կիրառմամբ ոստիկանության ոտնձգություններին։
Կառավարության այսօրվա նիստի ավարտից հետո լրագրողները ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանին հարցրեցին՝ արդյոք ճի՞շտ է տեղեկությունը, որ նախարարությունը պատրաստվում է փակել Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի Եղեգնաձորի մասնաճյուղը, եթե այո՝ ինչո՞ւ։
ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նիստը՝ ՈւՂԻՂ։
Ներկայում ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենի պլանների մեջ չի մտնում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումը, բայց հեռանկարում դրա անցկացման հնարավորությունը պահպանվում է: Այդ մասին լրագրողներին հայտնել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջեն Փսաքին:
Վարչական շենքի մուտքի դիմաց և ներսում բերված անձինք սկսել են բղավել և խոչընդոտել ոստիկանության ծառայողների գործողություններին: Ոստիկանության ծառայողները հանդարտվելու և անօրինական գործողությունները դադարեցնելու կոչեր են արել, սակայն նշված քաղաքացիները սկսել են հնչեցնել սեռական բնույթի հայհոյանքներ ոստիկանության ծառայողների հասցեին, անընդհատ հրահրել են վիճաբանություն՝ դրսևորելով բացահայտ անհարգալից վերաբերմունք ոստիկանության ծառայողների նկատմամբ և խոչընդոտելով Կենտրոնական բաժնի աշխատանքի բնականոն ընթացքը։
ԱԺ նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Հակոբ Արշակյանն այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց, որ ՀՀ օրվա իշխանությունը դեռևս որևէ արձագանք չունի ՌԴ-ի և Ադրբեջանի միջև ստորագրված դաշնային համագործակցության պայմանագրի վերաբերյալ։
«Մեզ այսօր բարեկամություն են առաջարկում: Դարաշրջանի մասին են խոսում, բայց տեսեք, թե ինչ ամբիցիաներով: Իրենց թվում է՝ դարաշրջանի հարց են լուծում: Հիմա փորձում են մեզ համոզել, ընկերանալ և բարեկամանալ այն մարդկանց հետ, ում երեխաների դասագրքերում մենք որպես չգիտեմ ինչ ենք ներկայացված»,- «Հայելի» ակումբում խոսելով Հայաստանի և Ադրբեջանի միջև հնարավոր խաղաղության մասին՝ ասաց մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը՝ հավելելով, որ կեղծ են առաջարկները՝ լինել առաջադեմ:
«Ալիևն ուղիղ ասել է, որ հայկական զորքը պետք է դուրս գա Արցախից և պետք է ապահովի կապ Ադրբեջանի և Նախիջևանի ինքնավար հանրապետությունների միջև։ Սա շատ ուղիղ հայտարարել է նաև Մոսկվայում»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ, ՀՅԴ ԳՄ անդամ Իշխան Սաղաթելյանը՝ անդրադառնալով Պուտին-Ալիև հանդիպման ժամանակ Ադրբեջանի նախագահի հայտարարությանը։
Ուկրաինան սկսել է 18-ից մինչեւ 60 տարեկան պահեստայինների զորակոչ: Փետրվարի 23-ին այդ մասն ասված է Ուկրաինայի զինված ուժերի Գլխավոր շտաբի հաղորդագրության մեջ։