«Չեք ամաչո՞ւմ, ի՞նչ եք անում». Դավիթ Սահակյանց

«Մեզ այսօր բարեկամություն են առաջարկում: Դարաշրջանի մասին են խոսում, բայց տեսեք, թե ինչ ամբիցիաներով: Իրենց թվում է՝ դարաշրջանի հարց են լուծում: Հիմա փորձում են մեզ համոզել, ընկերանալ և բարեկամանալ այն մարդկանց հետ, ում երեխաների դասագրքերում մենք որպես չգիտեմ ինչ ենք ներկայացված»,- «Հայելի» ակումբում խոսելով Հայաստանի և Ադրբեջանի միջև հնարավոր խաղաղության մասին՝ ասաց մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը՝ հավելելով, որ կեղծ են առաջարկները՝ լինել առաջադեմ:

Բանախոսն անդրադարձավ նաև փետրվարի 22-ին «Մարիոթ Արմենիա» հյուրանոցի դիմացից բերման ենթարկված շուրջ 20 դաշնակցական երիտասարդների, ովքեր փորձել են մտնել հյուրանոց և իրենց բողոքի ձայնը բարձրացնել ընդդեմ ադրբեջանցիների:

«Չեք ամաչո՞ւմ, ի՞նչ եք անում առհասարակ: Ո՞նց կարելի է նման վերաբերմունք ցույց տալ այն պարագայում, երբ ակցիան ուղղված էր ընդդեմ թշնամի պատգամավորների: Այդ ակցիան պետք է լիներ: Ընդ որում, հիմնականում աղջիկներ էին, որոնց դեմ քրեական գործ են հարուցել՝ խուլիգանության հոդվածով: Ես չեմ զարմանա, որ ապրիլի 23-ին ձերբակալվեն մարդիկ, ովքեր կուզենան մասնակցել ջահերով երթին: Ի դեպ, եղել է, որ ասել են՝ Թուրքիայի դրոշը չի կարելի այրել»,- նշեց Դավիթ Սահակյանցը:

Նա նշեց՝ ամենասարսափելին այն է, որ ժամանակն են խլում մարդկանցից:

«Պատկերացնո՞ւմ եք, որ եթե ժողովուրդն իր կամքը ճիշտ դրսևորեր ընտրություններին, և չլիներ այն վախճանը, որ ունեցանք ընտրություններից հետո, Ալիևի հետ լրիվ այլ դեկլարացիա էր Պուտինը ստորագրելու»,- ասաց նա:

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս