Բաժիններ՝

Վթար գազատարում. շուրջ 6000 ընտանիք Թբիլիսիում մնացել է առանց ջեռուցման

Շուրջ 6 հազար բաժանորդ Թբիլիսիում առանց գազի մատակարարման է մնացել գազատարում տեղի ունեցած վթարի պատճառով: Այդ մասին հաղորդում է Tbilisi Energy ընկերությունը:

Վերանորոգման աշխատանքներ կատարելու համար փետրվարի 22-ին Թբիլիսիի ժամանակով 22:00-ին գազն անջատել են մայրաքաղաքի ծայրամասում գտնվող Վազիսուբանիի շրջանի բնակիչների եւ այդ տարածքի մերձակայքում գտնվող մասնավոր հատվածի բնակչության համար:

Գազ նաեւ չեն ստանում մի շարք առեւտրային օբյեկտներ, առանձին մանկապարտեզներ եւ մեկ դպրոց: Գազի մատակարարումը փուլ առ փուլ կվերականգնվի այսօր՝ Թբիլիսիի ժամանակով մինչեւ 20:00-ն, հաղորդել է Sputnik-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս