Լրագրողը ներկայացել է, ոստիկանները` բռնի ուժ կիրառել. «Երկիր մեդիայի» հայտարարությունը
«Երկիր մեդիա» հեռուստաընկերությունը հայտարարություն է տարածել` դատապարտելով ոստիկանության կողմից ազատ խոսքի սահմանափակման ու հեռուստաընկերության լրագրողի մասնագիտական աշխատանքը (https://t.me/armeniasputnik/14525) խոչընդոտելու դեպքը։
«Երկիր մեդիան» հայտնում է, որ
▪️Իր մասնագիտական պարտականությունները կատարելու ընթացքում, ոստիկանության կողմից բիրտ ուժի կիրառմամբ, բերման է ենթարկվել «Երկիր մեդիա» հեռուստաընկերության լրագրող Անի Նահապետյանը:
▪️Բերման ենթարկվելու պահին լրագրողը ներկայացել է, ցույց է տվել իր լրագրողական տարբերանշանը, սակայն ոստիկանները, խոչընդոտելով իր մասնագիտական պարտականությունների կատարելուն ուղղված լրագրողի աշխատանքը, ոչ միայն չեն դադարեցրել իրենց ապօրինի գործողությունները, այլև նրան բռնությամբ տեղափոխել են ոստիկանություն։
▪️Այնտեղ նրան պահել են ավելի քան 4 ժամ։
▪️Ոստիկանատանն ապօրինի առգրավվել է Անի Նահապետյանի հեռախոսը, որտեղից ջնջվել են մասնագիտական աշխատանքի հետ կապված զգալի թվով տեսանյութեր:
▪️Լրագրողն իր մասնագիտական գործունեությանը խոչընդոտելու դեպքի առիթով ոստիկանությունում հաղորդում է ներկայացրել հանցագործության վերաբերյալ:
Հեռուստաընկերությունն իրավապահ մարմիններից պահանջում է պատժել մեղավորներին։