Բաժիններ՝

Իրանը շուտով առևտրական ներկայացուցչություն կբացի Կատարում

Իրանի իշխանությունները պլանավորում են շուտով առեւտրական ներկայացուցչություն բացել Կատարում: Փետրվարի 23-ին այդ մասին հայտարարել է Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին՝ ամփոփելով արաբական երկիր կատարած այցի արդյունքները։

«Շուտով պետք է տեղի ունենա Կատարում Իրանի առեւտրական ներկայացուցչության բացումը»,- մեջբերում է անում նախագահի խոսքից նրա մամուլի ծառայությունը: Նրա խոսքով՝ «(Կատարի) տնտեսական ճյուղի ներկայացուցիչները չափազանց շահագրգրված են Իրանի հետ առեւտրի եւ երկրում ներդրումների հարցում»:

Ռայիսին փետրվարի 21-ին Դոհա է ժամանել երկօրյա այցով՝ Գազ արտահանող երկրների համաժողովին մասնակցելու համար, որը տեղի է ունենում փետրվարի 20-ից մինչեւ 22-ը: Դա Իրանի նախագահի առաջին այցն է Կատար վերջին տասը տարվա ընթացքում: Ուղեւորության ընթացքում կողմերն ստորագրել են համագործակցության շուրջ 14 փաստաթղթեր արտաքին քաղաքականության, ռադիոյի եւ հեռուստատեսության, տրանսպորտի, էլեկտրաէներգիայի, մշակույթի եւ կրթության ոլորտներում, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս