Հայաստանի ֆոնդային բորսան պարզաբանում է, որ պետական պարտատոմսերի առաջնային աճուրդներին կարելի է մասնակցել առաջնային դիլերների միջոցով, որոնց ցանկը հրապարակվում է ՀՀ ֆինանսների նախարարության կայքում, իսկ երկրորդային շուկայից պետական պարտատոմսեր կարելի է ձեռք բերել բորսայի անդամների կամ շուկայի մասնակիցների միջոցով։
ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար Անդրեա Վիկտորինը ՀՀ դատական ոլորտում խնդիր, դատարանների նկատմամբ ճնշումներ չի նկատում, ավելին, նրա որակմամբ՝ դատական բարեփոխումների հարցում ՀՀ իշխանություններն իբրև թե հստակ կամք են ցուցաբերել:
ՀՀ ԱԱԾ-ում ստացված փաստական տվյալների հիման վրա, Ոստիկանությունից ՀՔԾ ուղարկված նյութերով ՀՀ ՀՔԾ-ում հարուցված և քննված քրեական գործի նախաքննությամբ հիմնավորվել էր, որ Բերդ քաղաքի բնակիչ Կ. Մ.-ն, հայտնաբերելով անհայտ անձի կողմից տան բակում գտնվող արհեստանոց-շինության մուտքի դռների կողպեքները կոտրելով ապօրինի մուտք գործելու միջոցով մի քանի իրերի, այդ թվում՝ իր անունով հաշվառված որսորդական հրացանի գողության փաստը, հանցագործության մասին հաղորդում տալու նպատակով անմիջապես այցելել է ՀՀ ոստիկանության Տավուշի բաժին, հանդիպել բաժնի պետ Գ. Դ.-ին:
ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանն այսօր խորհրդարանում դիմելով ընդդիմությանը՝ ասաց, թե երբ ասում են՝ 2018 թվականին իշխանությունը զավթել են, ո՞ւմ նկատի ունեն։
Վատ տեղեկանք է, ոչ մի հիմնավորում չկա. Լեզվակռիվ՝ քաղաքապետարանում
«Յուրաքանչյուրի անկախությունն իր մեջ է: Եվ ես ցավում եմ, որ ցանկացած պաշտոնատար անձ, ով պետք է անկախ լինի, արձանագրում է, որ ինքն անկախ չէ, կամ համակարգը անկախ չէ: Դատական համակարգն անկախ լինում է անկախ դատավորներով»,- այսօր լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց գլխավոր դատախազի տեղակալ, Ռոբերտ Քոչարյանի և Արմեն Գևորգյանի գործով մեղադրող դատախազ Գևորգ Բաղդասարյանը:
Հանրապետության նախագահի լիազորությունները կատարող Ալեն Սիմոնյանը փետրվարի 8-ին ստորագրել է մի շարք օրենքներ:
Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Մամիջանյան, քպ-ն նոր ու շատ իզվռաշեն ձևի է փորձում քո հախից գալ։ Արփի Դավոյանը ու Արուսյակ Ջուլհակյանը քեզ քիչ էին, հիմա էլ այլ անհայտ, անդեմ, անհամ եւ անուս աչոնների են լարել քո հետեւից։
Անթալիայում Ռուբեն Ռուբինյանն ու Արարատ Միրզոյանն ավելի վտանգավոր ծուղակում կարող են հայտնվել․ Գեղամ Մանուկյան
Փաշինյանին ու ՔՊ-ական խմբակին եկել եմ ասելու՝ Սյունիքը ոչ ոքի չի զիջվելու. Մխիթար Զաքարյան
Ո՞վ ու ումի՞ց է 2018-ին զավթել իշխանությունը․ ժողովո՞ւրդը․ ՀՀԿ-ն ընտրությունները չի վիճարկել․ Ռուբեն Ռուբինյան
Խորհրդարանում հայտարարությունների ժամին «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանն անդրադարձավ գյուղատնտեսական խնդիրներին՝ տեղեկացնելով, որ կիրակի ֆրակցիայի ղեկավար Սեյրան Օհանյանի հետ այցելել են Շիրակի մարզ, զրուցել ֆերմերների հետ:
Մեզանից 80 տոկոսն ասել է՝ Արցախն ուզում է տեսնել հայկական, ուրեմն իշխանազավթին հեռացնելն այդ 80 տոկոսի գործն է․ Աննա Մկրտչյան
Ստրկացած և կատակասեր էկոնոմիկայի նախարարի պարագայում չի կարող դրական ակնկալիք լինել. Արեգնազ Մանուկյան
Մեզ պետք է երկիրը զերծ պահել ներքին ցնցումներից, մեզ պետք է սառը բանականություն. Անդրանիկ Քոչարյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Հայկ Մամիջանյանն այսօր խորհրդարանում հայտարարությունների ժամին անդրադարձավ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հայտարարությանը՝ նշելով, որ բոլորին այն զայրացրել է, սակայն գուցե փորձեն հասկանալ դրա պատճառները։
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանն այսօր ԱԺ հայտարարությունների ժամին նշեց, որ Եվրասիական տարածությունում ստեղծված ռազմաքաղաքական իրադրությունը հուշում է, որ առաջիկայում տեղափոխվելու են տարածաշրջանում և առհասարակ աշխարհում նոր վերախմբավորումների, արտաքին քաղաքական խմբագրումների, դաշինքների իմաստավորման, ինտեգրացիոն նոր նախագծերի և բաժանարար գծերի խորացման նոր ժամանակահատված։
Փետրվարի 7-ին, ժամը 19.30-ի սահմաններում, Տավուշի մարզի Զորական բնակավայրի վարչական տարածքում իրար են բախվել «Ֆորդ Տրանզիտ» և «ՎԱԶ-21011» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ-21011»-ի 40-ամյա ուղևոր Արգեն Նովոսարտյանը մահացել է, իսկ վարորդները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Լատվիական Ան-2 ինքնաթիռը խախտել է բելառուսական սահմանը: Այդ մասին փետրվարի 8-ին հաղորդել է Բելառուսի պետական սահմանապահ կոմիտեն։
«Ծանրաբեռնվածությունից ելնելով՝ չեմ հանդիպել, մոտակա ժամանակ անպայման հանդիպում կունենանք: Կարծում եմ՝ տեղակալների նշանակումից հետո հնարավորություն կունենամ հանդիպել, և հասկանանք բարձրացված խնդիրները»,- նշեց քաղաքապետը:
«Այս որոշումը սկզբանական փուլում ակտիվացնելու է, հետագայում՝ հակառակ էֆեկտն է տալու, որովհետև տնտեսությունը համաչափ չի սպասարկում անշարժ գույքի ակտիվության ցուցանիշները, բիզնես ոլորտի ներկայացուցիչները դինամիկ աճ չեն արձանագրում: Բոլորի մոտ առկա է ապրանքաշրջանառության, դրամաշրջանառության անկում»,- 168.am-ի հետ զրույցում անդրադառնալով կառավարության որոշման հետևանքներին՝ նշեց «Ակցեռն» անշարժ գույքի գործակալության տնօրեն Հակոբ Բաղդասարյանը:
Փետրվարի 8-ին, ժամը 12:07-ին Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մասիս-Ռանչպար ավտոճանապարհի մոտակայքում՝ գետի մեջ, դի է հայտնաբերվել:
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, Սյունիքի մարզի Մեղրի համայնքի նախկին ղեկավար Մխիթար Զաքարյանն այսօր Գորիսում լրագրողների հետ զրույցում ասաց, որ վերջին 3 տարիների փորձը ցույց է տվել, որ պաշտոնական տեղեկատվությունը և իրականությունը 180 աստիճանով միմյանցից տարբերվում են։
ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը վստահեցնում է՝ Միութենական պետության կազմի մեջ ընդգրկվելու վերաբերյալ հարց չի քննարկվում, ինչպես հայտարարել էր Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն։
«Եթե մենք թուլանանք ու շարունակենք այս նսեմացման գործընթացը, ապա մեր տեղը կորոշեն, մեզ չեն էլ հարցնի, ինչպես կապիտուլյացիան, որ որոշեցին, թե՝ պետք է գաս ստորագրես, ստիպված գնաց՝ ստորագրեց այդ փաստաթուղթը։ Եթե այսպես շարունակվի, մենք այլևս ոչինչ չենք որոշելու։ Տեսեք՝ մեր գործընկեր պետությունն ինչպես է խոսում մեզ հետ, սա լուրջ ահազանգ է, պետք է փոխենք իրավիճակը։
Ստացվում է՝ այն ինչ կատարվեց դատավոր Բախշիյանի նկատմամբ, սպասվում է բոլորին. Արծվիկ Մինասյան:
Արձակված կրակոցներից պաշտպանվելու նպատակով, մինչև ոստիկանության աշխատակիցների ժամանելը, վերջիններս շուրջ երկու ժամ ստիպված թաքնված են մնացել՝ այդ ընթացքում զանգելով և դեպքի մասին իրազեկելով իրենց տնօրինությանը:
Դատավորների աշխատավարձերի բարձրացումը պետք է դատավորների նկատմամբ վստահությունը բարձրացնելու համար։
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Solovyov Live յութուբյան ալիքին տված հարցազրույցում ասել է, որ հետխորհրդային տարածքի երկրների մեծ մասի միավորումը հավաքական անվտանգության և տնտեսական ինտեգրման վրա շեշտադրմամբ սերտ դաշինքի շրջանակում անխուսափելի է առաջիկա 15 տարում։
Կուսակցությունների գույքը կփոխանցվի Կառավարությանը. նոր փոփոխություն՝ օրենքում։