«Լուկաշենկոյի հայտարարությունը չի ազդի հայ և բելառուս ժողովուրդների հարաբերությունների վրա». Հակոբ Արշակյան

ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը վստահեցնում է՝ Միութենական պետության կազմի մեջ ընդգրկվելու վերաբերյալ հարց չի քննարկվում, ինչպես հայտարարել էր Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն։

«Այսօր տարբեր գնահատականներ հնչել են՝ կապված Լուկաշենկոյի ասածների հետ։ Բազմիցս նման հայտարարություններ մենք լսել ենք, այստեղ ուզում եմ շեշտել, որ հայ ու բելառուս ժողովուրդները եղբայրական ժողովուրդներ են, և մենք սերտ բարեկամական կապեր ունենք, և որևէ հայտարարություն չի կարող անդրադառնալ այդ կապերի վրա»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց Հակոբ Արշակյանը։

Ինչ վերաբերում է ընդդիմության քննադատություններին, որ Լուկաշենկոյին պետք է երկրի ղեկավարի մակարդակով պատասխանել, Հակոբ Արշակյանը նկատեց՝ ընդդիմությունն այլ հարցեր ունի, որոնցով պետք է զբաղվի։

«Արտգործնախարարությունն այսօր դրա վերաբերյալ մեկնաբանություն է տարածել, իմ մեկնաբանությունը չի կարող տարբերվել Արտգործնախարարության մեկնաբանությունից։ Եթե Արտգործնախարարությունը որևէ մեկնաբանություն է  անում, ուրեմն՝ պատշաճ է»,- նշեց Հակոբ Արշակյանը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28