Լուկաշենկոյին պատասխանելու փոխարեն Արման Եղոյանը լրագրողներին հորդորեց կառավարել էմոցիաները

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Solovyov Live յութուբյան ալիքին տված հարցազրույցում ասել է, որ հետխորհրդային տարածքի երկրների մեծ մասի միավորումը հավաքական անվտանգության և տնտեսական ինտեգրման վրա շեշտադրմամբ սերտ դաշինքի շրջանակում անխուսափելի է առաջիկա 15 տարում։

Ըստ նրա, Բելառուսն արդեն գտնվում է այս ընդհանուր «անվտանգության տարածքում», իսկ Ղազախստանը «լավ դաս» է ստացել։ Ըստ Լուկաշենկոյի՝ Ուկրաինան 15 տարվա ընթացքում ևս կարող է հայտնվել այնտեղ, եթե սխալներ թույլ չտրվեն:

Բելառուսի նախագահը ենթադրել է, որ դրանից հետո ԱՊՀ մյուս պետությունները կմիանան միավորման գործընթացին: Նա նշել է նաև Հայաստանը՝ շեշտելով, որ «երկիրը տարբերակ չունի»:

Ինչ վերաբերում է Ադրբեջանին, ապա, ըստ Լուկաշենկոյի, դա արդեն առանձին զրույց է, քանի որ այստեղ մեծ դերակատարում ունի Թուրքիան, որը շատ է օգնում Բաքվին:

Այսօր խորհրդարանում լրագրողները իշխող խմբակցության պատգամավորներից փորձեցին մեկնաբանություն ստանալ այս հայտարարության վերաբերյալ։

Օրինակ, ՔՊ-ական պատգամավոր Արմեն Եղոյանը հարցին պատասխանելու փոխարեն լրագրողներին հորդորեց՝ թույլ չտան, որպեսզի իրենց էմոցիաները ղեկավարեն իրենց։

«Ես հենց դրա մասին եմ խոսում, որ պետք չէ անպայման, որպեսզի խոսեմ այն մասին, թե ինչն է ինձ անհագստացնում։ Սա կոչվում է էմոցիաների կառավարում»,-նշեց Արման Եղոյանը։

ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանն էլ ասաց, որ նիստի է, եթե թեմային անդրադառնա, ապա բավականին երկար կտևի։

«Հուսամ առիթ կունենանք անդրադառնալու»,- նշեց նա։

Արսեն Թորոսյանն էլ ասաց, թե նիստի ժամանակ այդ հարցին իր գործընկերներն արդեն անդրադարձել են։

Տեսանյութեր

Լրահոս