Շուշիում թշնամին թիրախավորել էր ոստիկաններին. մշակույթի տանը տեղի ունեցավ ողբերգական դեպքը…։
ԱԺ պատգամավոր Հայկ Սարգսյանը՝ Շիշ Բռնողը քիչ առաջ փողոցում հափշտակել է hraparak.am- ի լրագրող Անուշ Դաշտենցի հեռախոսը և դիմել է փախուստի։
Վիրուսաբան Հովակիմ Զաքարյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է։
Արդյո՞ք «ՀԺ»-ի գլխավոր խմբագիր Աննա Հակոբյանը՝ ուղղակի կամ անուղղակի, հարցրել է երկրի կառավարման ղեկին նստած, պատերազմի ժամանակ գերագույն հրամանատար եղած անձին՝ ինչպե՞ս է հնարավոր, որ իր որդին՝ Աշոտ Փաշինյանը, պատերազմի օրերին եղել է ամենաշատ զոհեր տված վայրում, և նույն խրամաբջջի մեջ գտնվող որդու ընկերը ականանետի պայթյունից զոհվել է, իսկ Աշոտը նույնիսկ չի էլ վիրավորվել, մինչդեռ նույն Սեյրան Օհանյանի որդին վիրավորվել է պատերազմի օրերին:
Ռուբեն Մխիթարյանն իր ֆեյսբուքյան էրում տեսանյութ է հրապարակել, որին կից գրել է․
Քաղաքական, հասարակական գործիչ Սամվել Ֆարմանյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկարներ է հրապարակել, որոնցում երևում է Շուշիի մասին ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի ելույթներից մեկի տեքստը, որի վրա վերջինս իր ձեռագրով շտկումներ է արել։
Գնահատման և թեստավորման կենտրոնի (ԳԹԿ) մամուլի քարտուղար Խաչանուշ Գրիգորյանից հետաքրքրվեցինք, թե որո՞նք են ամենաշատ և ամենաքիչ պահանջարկ ունեցող մասնագիտությունները:
ՀՀ պաշտպանության նախարարության վարչական համալիրում հունիսի 3-ին անցկացվել է ՀՀ զինված ուժերում բարեփոխումների հայեցակարգի և դրա իրականացումն ապահովող ծրագիր-ժամանակացույցի մշակման միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը:
Մայիսի 29-ին ոստիկանության Նոյեմբերյանի բաժին նույնաբովանդակ երկու ահազանգ ստացվեց։
Հինգշաբթի՝ հունիսի 3-ին, ձյուն է տեղացել թուրքական մի շարք նահանգներում, որոնք գտնվում է Սև ծովի ափամերձ հատվածներում, տարածաշրջանն, ընդհանուր առմամբ, հորդառատ անձրևներ են տեղում:
«Ես վստահ եմ, որ կոչումով հայ ցանկացած հայ, երբ այդ օրը մտնի քվեախցիկ, միայնակ, ինքն իր խղճի առջև, նա ունի 2 ընտրություն՝ Հայաստանի պետականություն և ՀՀ պետականության կորուստ: Եվ ես հակված չեմ կարծել, թե մեր ազգի իմաստուն լինելու վերաբերյալ դարերով եկող պատկերացումներն իրականության հետ աղերս չունեն: Այդ պարզ պատճառով վստահ եմ, որ ընտրությունը կայացվելու է ի օգուտ ՀՀ-ի, ի օգուտ պետության և Հայաստանի պետականության, որի համար իրենց կյանքերն են զոհել հազարավոր տղաներ»,- եզրափակեց Ռոբերտ Հայրապետյանը:
Կոսովոյում խաղաղապահ առաքելություն իրականացնող հայկական զորախմբի զինծառայողները վարժանքներ են անցկացրել իրենց պահպանությանը վստահված ռազմական օդանավակայանի տարածքում։
Գեղարքունիքի մարզում անասնագլխաքանակը և մշակվող հողատարածքները շեշտակի նվազում են․ ահազանգում է Գեղարքունիքի մարզի բնակիչ Վանո Կարապետյանը։ Նա 168.am-ի խմբագրություն է ուղարկել Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանին ուղղված գրավոր հարցման պատասխանը, որով տեղեկացել է, թե մարզում որքան է կազմել անասնագլխաքանակը 2017, 2018, 2019 և 2020 թվականներին, և թե նույն ժամանակահատվածում որքան հողատարածք է մշակվել մարզում։
ԱՄՆ-ը 7 միլիոն դոլարի պարգեւ է հայտարարել իսլամական Մահրիբում «Ալ Քաիդա» ահաբեկչական խմբավորման պարագլուխ Աբու Ուբայդե ալ Անաբիի վերաբերյալ տեղեկատվության դիմաց: Այդ մասին հաղորդել է Պետդեպարտամենտը։
«Արվեստագետ» մշակութային ՀԿ նախագահ, համանուն ամսագրի խմբագիր Իվան Անտոնյանը դեռ ուսանող տարիներին հնարավորություն է ունեցել հանդիպելու թատրոնի և կինոյի մեծ վարպետ, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Սոս Սարգսյանին: Սարգսյանի հետ կարճ հաղորդակցումն այնքան է տպավորել Անտոնյանին, որ նա որոշել է hրատարակել Սարգսյանին նվիրված «Համազգային արտիստը» գիրքը:
Գյումրու «Շիրակ» օդանավակայանում հուլիսի 15-ից սեպտեմբերի 15-ն իրականացվելու են պլանային վերանորոգման աշխատանքներ, մասնավորապես, իրականացվելու է վազքուղու ամբողջական նորոգում:
Իր եվրոպական վոյաժների շրջանակում Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելի հետ Բրյուսելում: Իսկ վերջինս Փաշինյանի հետ հանդիպումից հետո հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ` Հայաստանին ու Ադրբեջանին հորդորելով վերսկսել բանակցությունները: Այս մասին ասվում է Եվրոպական խորհրդի տարածած հայտարարության մեջ, որը հրապարակվել է չորեքշաբթի օրը Բրյուսելում բանակցություններից հետո:
Հունիսի 3-ին, ժամը 16։15-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Անտառային փողոցում գտնվող երկհարկանի շինության երկրորդ հարկում։
Թենիսի աշխարհի առաջին ռակետ Էշլի Բարտին ժամանակից շուտ` վնասվածքից պատճառով լքում էՖրանսիայի բաց առաջնությունը:
Հունիսի 2-ի գիշերը ճանապարհային ոստիկանության ճանապարհապարեկային ծառայության բաժնի և մարզերը սպասարկող 2-րդ սպայական գումարտակի ծառայողները Երևանում իրականացրին ուժեղացված ծառայություն։
Արտահերթ խորհրդարանական ընտրություններին ընդառաջ՝ Կառավարությունը կվճարի «Նաիրիտ» գործարանի աշխատողների աշխատավարձը։
«Խնդիրն այն է, որ իշխանությունը չի հասկանում, որ ինքն անդունդի մեջ է, ինքը չի հասկանում, որ փոսի մեջ է, մտածում է՝ ի՞նչ է եղել, որ, նա գոհ է այդ վիճակից։ Գիտեք՝ խլուրդի համար աշխարհը սկսվում ու ավարտվում է հողի տակ, հողից դուրս նրա համար աշխարհ չկա։ Հիմա եթե իշխանության է եկել խլուրդը, ապա իր համար որքան հեռու արևից, որքան խորը փոս, այնքան լավ, արևից որքան հեռու լինի՝ այնքան լավ, խլուրդն արևն ի՞նչ է անում, արևը պե՞տք է իրեն»,- հավելեց Շիրակի թեմի առաջնորդը։
Իտալական «Ինտեր» ֆուտբոլային ակումբի նոր գլխավոր մարզիչ է նշանակվել Սիմոնե Ինձագին:
«Արտաքինից եկող ալիքները չեն դադարում, այսինքն՝ մենք տեսնում ենք, որ միջազգային ապրանքահումքային շուկաներում ապրանքների գները շարունակում են աճել, որը նաև տրասնլյացիա կլինի Հայաստան,- Կենտրոնական բանկում կազմակերպված ասուլիսում անդրադառնալով գնաճի միտումներին՝ նշեց ԿԲ ղեկավար Մարտին Գալստյանը՝ հավելելով, – Ակնկալում ենք, որ մինչև տարեվերջ որոշակի գնաճի արագացում կարող է տեղի ունենալ, ու եթե նույնիսկ այս տարի մեզ չհաջողվի մեր թիրախին հասնել, մենք մյուս տարի հասնելու ենք գնաճի տեսանկյունից մեր թիրախին»:
168.am-ի տեղեկություններով՝ հանդիպման ընթացքում հայկական կողմին հիշեցրել են, որ Արցախում խաղաղապահ առաքելությունը ստանձնել է Ռուսաստանի Դաշնությունը, գերիների հարցով ակտիվորեն աշխատում է ռուսական կողմը, իսկ Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը գերիների հարցով բանակցելու փոխարեն՝ Փարիզում աջակցություն է խնդրում Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնից։
Արթուր Աղաբեկյանն ազատվել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավոր խորհրդականի պաշտոնից, որին նշանակվել էր 2020 թվականի հունիսի 8-ին։
Մեր վարկատեսակների հիմնական մասը բիզնես վարկերն են, մոտավորապես 67 տոկոս, 24 տոկոս հիպոթեքային վարկերն են, այս տարվա ընթացքում ունենք վարկային ռեսուրսների նկատմամբ պահանջարկի նվազում, հայտերի պահանջարկը էական նվազում է արձանագրել․ 2020 թ. «Ֆինանսական կայունության հաշվետվությունը» ներկայացնելիս անդրադառնալով վարկային միտումներին՝ նշեց Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը։
Այսօր ՀՀ հատուկ քննչական ծառայություն է հրավիրվել նախկինում Սյունիքի մարզպետարանանի աշխատակազմի ղեկավար, այժմ «Հայաստան» դաշինքի նախընտրական շտաբի մարզային աշխատանքների համարկարգող Ռուդոլֆ Սարգսյանը:
Air France ավիաընկերությունը գործարկում է հունիս-հոկտեմբեր ամիսների համար Ռուսաստանից Ֆրանսիա ամառային ծրագիրը՝ չվերթների թվի ավելացման պատճառով: Այդ մասին հաղորդել է Մոսկվայում Ֆրանսիայի գլխավոր հյուպատոսությունը։
Հայաստանում սպասվող արտահերթ խորհրդարանական ընտրություններին ընդառաջ հայ-ադրբեջանական սահմանային միջադեպերի ֆոնին նոր թափ է ստացել աշխարհաքաղաքական մրցակցությունը Հարավային Կովկասում ազդեցության համար: Եվ ՀՀ իշխանությունները դարձել են այդ պայքարի լավագույն գործիքը: 17 օր անց սպասվող ընտրություններից առաջ տարածաշրջանային մամուլի ուշադրության կենտրոնում Նիկոլ Փաշինյանի եվրոպական վոյաժներն են դեպի Փարիզ ու Բրյուսել, որտեղ շարունակվում են վերջինիս բարձրաստիճան հանդիպումները՝ ուղղված տարածաշրջանում արևմտյան ներգրավման վերականգնմանը: Փաշինյանի և Մակրոնի շեշտադրումները կարևոր են՝ հասկանալու համար, թե ինչպիսի տեսք է ունենալու բանակցային գործընթացն առաջիկայում: