Քարոզչական պաստառները և այլ քարոզչական նյութերը փակցնել բացառապես դրա համար նախատեսված վայրերում: Այս մասին հայտարարություն է տարածել Երևանի քաղաքապետարանը:
Կառավարության նիստը՝ ՈԻՂԻՂ
Հայաստանում հունիսի 3-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 108 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 222 978-ի:
Մեկնարկել է ԱԺ արտահերթ նիստը․ ՈԻՂԻՂ
Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը հունիսի 2-ին Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը, ինչպես նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հեռախոսազրույցում Հարավային Կովկասում անվտանգության ու կայունության հաստատման տեսանկյունից կարևոր է համարել 2020 թվականի նոյեմբերի 9-ի հրադադարի մասին հայտարարության լիակատար կյանքի կոչումը:
ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենն Իցհակ Հերցոգին շնորհավորել է Իսրայելի նախագահի պաշտոնում ընտրվելու առթիվ եւ վստահություն է հայտնել, որ երկու երկրների միջեւ համագործակցությունը կշարունակի զարգանալ:
Ազգային անվտանգության ծառայությունը տեղեկացնում է, որ հանրային կառավարման տարբեր ոլորտներում առկա կոռուպցիոն դրսևորումները բացահայտելու, դրանք իսպառ բացառելու գործելաոճը կրելու է շարունակական բնույթ և զգուշացնում, որ այդ կապակցությամբ ցուցաբերելու է անհանդուրժողական մոտեցում ու հորդորում է ցուցաբերել օրինապաշտ վարքագիծ:
Հունիսի 3-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը հոգևորականաց պատվիրակության ուղեկցությամբ հայրապետական այցով մեկնել է Սյունիքի մարզ, որից հետո կուղևորվի Արցախ, տեղեկացնում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգը։
Ճպոնիան ԱՄՆ-ին հայտարարություն է արել Օկինավայի հարավային պրեֆեկտուրայում ամերիկյան ուղղաթիռի վթարային վայրէջքի պատճառով եւ պահանջել է ապահովել օդուժի թռիչքների անվտանգությունը Ճապոնիայի տարածքի վրա:
Հունիսի 2-ին Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, հայտնում է minval.az-ը` մանրամասնելով, որ զրույցի ընթացքում երկկողմ հարաբերությունների զարգացումից զատ անդրադարձ է արվել նաև Հայաստանի, Ադրբեջանի և ՌԴ-ի ղեկավարների եռակողմ հայտարարության ստորագրումից հետո տարածաշրջանում անվտանգության և կայունության ապահովմանը:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Երեկ Մոսկվայում տեղի են ունեցել եռակողմ բանակցություններ Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի ներկայացուցիչների միջեւ՝ գերեվարված զինծառայողների հարցով: Սակայն երեկ՝ ուշ գիշերվա դրությամբ, դեռ որեւէ դրական տեղաշարժի կամ նորության մասին հայտնի չէ:
ԱԺ մշտական հանձնաժողովներում շարունակվում են 2020թ. բյուջեի կատարման հաշվետվության քննարկումները․ ՈւՂԻՂ:
Պետական եւ մասնավոր հատվածների միջեւ համագործակցությունը որոշիչ նշանակություն կունենա Վրաստանի երկարաժամկետ ավիացիոն ռազմավարության մշակման գործընթացում: Այդ մասին հայտարարել է էկոնոմիկայի եւ կայուն զարգացման նախարարի տեղակալ Մարիամ Կվրիվիշվիլին։
Գերմանական Այֆել լեռներում գտնվող Nurburgring Nordschleife լեգենդար մրցուղում հունիսի 3-6 կկայանա ADAC-ի հովանու ներքո անցկացվող Նյուրբուրգրինգի 24 ժամյա ավտոմրցարշավը, որին 2 տարվա դադարից հետո մասնակցելու է B կարգի միջազգային լիցենզիա ունեցող հայ առաջին ավտոարշավորդ Արթուր Գորոյանը:
Որովհետև Թաթոյանը կարողացել է բացահայտել դավաճան իշխանությունների քայլերի տրամաբանությունը և ցույց տալ, որ հայկական Տիգրանաշենը «ադրբեջանական անկլավ» ներկայացնելով, այն էլ Հ1-ի «Լուրեր»-ով, նրանք թշնամուն հնարավորություն են տալիս մեր հողերով մեզ հետ առևտուր անել և, օրինակ, հիմնավորել Սյունիքում կամ Գեղարքունիքում Ադրբեջանի ԶՈՒ ներկայության փաստը։
Վրաստանում հունիսի 2-ի դրությամբ արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 954 նոր դեպք:
«Հրապարակ» թերթը գրում է․ «Նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը չնայած ընդգրկված չէ որեւէ ուժի ընտրացուցակում, սակայն աշխատում է Ռոբերտ Քոչարյանի ղեկավարած «Հայաստան» դաշինքի համար․ մամուլում թյուրիմացաբար լուր էր հայտնվել, թե նա հեռացել է Հայաստանից։ Արտաշատում մի քանի օր առաջ Քոչարյանի եւ իր համակիրների հանդիպմանն էլ նա ներկա է գտնվել։
Ինչո՞ւ այս անգամ ինչ–որ բան պետք է այլ կերպ լինի: Եվ, ի վերջո, Կրեմլը ճիշտ է եղել, որ հեռավորություն է պահել այդ երկարատև ազգամիջյան հակամարտությունից: Սակայն խնդիրն այն է, որ այդ ամենը խարխլում է ՀԱՊԿ-ի հիմքերը, որի շրջանակներում Ռուսաստանը և Հայաստանը ռազմական դաշնակիցներ են: Երևանը դիմել է կազմակերպությանը, որտեղ հարցը ուսումնասիրվում է:
Էջմիածնից զորակոչված 41 զինծառայողներից 30-ի ճակատագիրն առ այսօր անհայտ է, նրանցից ոմանք անհասկանալի հանգամանքներում գերեվարվել են, թեեւ ի սկզբանե շրջանառության մեջ էր դրվում վարկած, թե զինվորները ԱԹՍ-ի զոհ են դարձել։
Հազիվ թե ուղեղ ունեցող որևէ մեկը նման բան ցանկանա: Մյուս կողմից՝ եթե ընդունենք դավադրապաշտական, տրամաբանության որևէ նշույլ չունեցող, խելագարության կանխավարկածով առաջնորդվող մոտեցմանը, թե նախկինները բանակցային գործընթացի համատեքստում հողերն արդեն հանձնել, վերջացրել էին, ապա ինչո՞ւ Փաշինյանը պատերազմից առաջ չհայտարարեց, թե՝ ժողովուրդ, հողերն արդեն նախկին իշխանությունները հանձնել են, չենք կարող դրանք պահել, պիտի ստորագրենք:
Հրանտ Բագրատյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Սիրելի կուսակիցներ ու համակիրներ։ Ներկայումս ամբողջ թափով ընթանում են Ազատություն կուսակցության ագիտացիոն նյութերի նախապատրաստական աշխատանքները։ Դրանք կավարտվեն 3 օրից։ Կա լոզունգ, կա լոգո, կա մանրամասն գրած ծրագիր։ Գիտեմ, սպասում եք։ Հրատարակման ու տեխնիկական ձևավորման խնդիրները, ցավոք, մի քանի օր կխլեն մեզանից։
Իհարկե, այսպիսի խնդիրների լուծման համար անհրաժեշտ է ճկուն դիվանագիտություն ունենալ, բայց ի՞նչ դիվանագիտության մասին կարող է լինել խոսքը, երբ արտգործնախարարներին փաստացի չի հաջողվում աշխատել այս դիլետանտ, հախուռն ու անկանխատեսելի քայլերով աչքի ընկնող իշխանությունների հետ։
«Եվ այժմ իրավապահ համակարգի ներկայացուցիչները նշում են, որ հրկիզումն այնպես է իրականացվել, որ մեքենայի եւ հրազենի հետ կապված բոլոր տվյալները վերացվել են, եւ չեն կարող պարզել՝ զենքը կամ ավտոմեքենան ինչ ծագում ունեն։ Եվ, մեր տեղեկություններով, իրավապահ համակարգում քննարկումներ են եղել, որ մարդասպանը շատ պրոֆեսիոնալ է գործել, որի հետեւանքով իրավապահ համակարգը հայտնվել է խնդրի առջեւ եւ այս գործով այսօրվա դրությամբ ունի զրոյական արդյունք»։
«Հրապարակ» թերթը գրում է․ «Օրերս մենք գրել էինք, որ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը Հայաստանում կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններին ընդառաջ իրեն որոշել է ապահովագրել, եւ չէինք բացառել, որ ռեւերանսներ աներ՝ ուղղված հայաստանյան ընդդիմադիր դաշտին ու պետնախարարի պաշտոնում նշանակեր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ընտանիքի մտերիմ Կարեն Սարգսյանին, ով այժմ զբաղեցնում է ներքին գործերի նախարարի պաշտոնը։
«Փաստ» օրաթերթը գրում է. «news-front.info-ն «Փաշինյանը հրաշալի է շանտաժիստի դերում» վերնագրով հոդվածում գրում է, որ հետխորհրդային տարածքը բառացիորեն լցված է տարբեր տրամաչափի քաղաքական շանտաժիստներով, որոնք վազվզում են Արևմուտքի և Մոսկվայի միջև:
«Փաստ» օրաթերթը գրում է. «Հունիսի 8-ից սկսվում են բուհերի ընդունելության համար մասնագիտության ընտրության և ընտրած մասնագիտության համար սահմանված միասնական քննությունները: ՀՀ կառավարության կողմից հաստատված «Հայաստանի Հանրապետության պետական և ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատություններ ընդունելության կարգի» համաձայն, հաստատված ցուցակների հիման վրա դիմորդներին տրվում են միասնական քննությունների անցաթղթեր, որոնք ԳԹԿ-ն մինչև տվյալ տարվա մայիսի 30-ը ուղարկում է դպրոցներ, էլեկտրոնային եղանակով՝ դիմորդին։
«Հրապարակ» թերթը գրում է․ «Արցախի պետնախարարի պաշտոնում իր սանիկ Արտակ Բեգլարյանին ներկայացնելիս Արայիկ Հարությունյանը երեկ երկար խոսել է նրա «մասնագիտական եւ մարդկային որակներից»։ Ասել է․ «Կասկած չի կարող լինել, որ պետնախարարի համար ավելի համապատասխան թեկնածու հնարավոր չէր գտնել»։
«Հրապարակ» թերթը գրում է․ «Օրեր առաջ տեղի է ունեցել իմքայլական պատգամավոր Հայկ Սարգսյանի նշանադրության արարողությունը։ Պարբերաբար սկանդալների մեջ հայտնվող իշխանական պատգամավորի նշանածը հայտնի Հայրապետյան եղբայրներից մեկի թոռնուհին է՝ Օլյան, ում հետ տեւական ժամանակ է՝ ընկերություն էր անում։
«Մեր աղբյուրների փոխանցմամբ, անցնող մի քանի օրերին մարզային որոշ համեմատաբար խոշոր քաղաքներում իշխանության ներկայացուցիչները հավաքներ են անցկացրել, որոնց հիմնականում մասնակցել են դպրոցների ու ՀՈԱԿ-ների տնօրենները:
Սպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել 1-80 և 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով: