«Մեր առաջարկը հնարավորություն է ընձեռում գրասենյակային տարածքի վարձակալության փոխարեն ձեռք բերել այն և դառնալ սեփականատեր: Ինչպես վարձակալության պարագայում, մեր առաջարկի դեպքում ևս գնորդը կատարելու է ամսական մարումներ, սակայն, ի տարբերություն վարձակալության, մարումների հաջող իրականացման դեպքում վերջինս դառնում է գույքի սեփականատեր»,- նշում են կազմակերպությունից:
«Հանրությունը փոխանակ ասի՝ «այ սրիկա, սա՞ էր քո բանակցածը, որ հասանք պատերազմի, հետո այս կորուստներին, հանրության մեջ կան «նիկոլաշիզիկներ», որ այս բոլորը տեսնելուց հետո փորձում են Նիկոլին ձայն տալ»,- ասաց Հայրիկյանը:
Արթուր Վանեցյանն ու Տիգրան Աբրահամյանը՝ ՀՀ սահմանների շուրջ զարգացումների մասին:
«Ես պահանջում եմ մեր կառավարության պատկան մարմիններից, որ իրենք դեսպանների կամ սփյուռքի միջոցով շուտափույթ վարձեն դատապաշտպաններ, որոնք կկարողանան գնալ Բաքու և իրական դատապաշտպանություն իրականացնել։ Հիմա սա ի՞նչ է՝ ձեռքերը լվանալ ու կանգնել մի կողմ․ արդեն չեմ ասում, որ այսօր դատարանի առջև կանգնածների գերի ընկնելու պատճառը հենց այս իշխանություններն են։ Ինչպե՞ս է, որ այստեղից թույլ են տվել գնալ մեր այդ տղաներին, ինչպե՞ս է, որ նրանք նրանց գերեվարել են նոյեմբերի 9-ից հետո՝ այն տարածքներից, որոնք վերահսկվում են հայկական ուժերի կողմից։ Կարծում եմ՝ այդ հանցագործությանը գումարվում է նաև երկրորդը. սա՞ ինչ անտարբերություն է»։
Նիկոլ փաշինյանի ինքնախոստովանական ցուցմունքը։
ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում քննություն է տարվում՝ պարզելու 2020թ. սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծված պատերազմի ընթացքում զոհված զինծառայողների դիերի՝ ՀՀ ԱՆ ԴԲԳԳ կենտրոնի Կոտայքի մարզի դատաբժշկական փորձաքննությունների բաժնում պահման ընթացքում տեղ գտած խախտումները պարզելու ուղղությամբ:
Հայաստանում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը Սյունիքի մարզ այցելության շրջանակներում հունիսի 3-ին այցելել է Հայաստանում ՌԴ ԱԴԾ Սահմանապահ վարչության Մեղրիի սահմանապահ ջոկատ, ծանոթացել ծառայության պայմաններին, ինչպես նաև հարգանքի տուրք մատուցել Հայաստանում տարբեր տարիներին զոհված հերոս սահմանապահների հիշատակին:
Սոցիոլոգները տարբեր կանխատեսումներ են անում ընտրական մարաթոնի ելած 26 քաղաքական ուժի, ընտրողների տրամադրությունների վերաբերյալ։
«Վերցրել եմ հեռախոսը, ջնջել եմ այդ տեսանյութը». շիշ բռնողը՝ լրագրողի հեռախոսը գողանալու մասին
Արման Թաթոյանը հանդես է գալիս հատուկ հայտարարությամբ՝ ՈւՂԻՂ:
«Վերջին զանգի» միջոցառումներով պայմանավորված՝ ճանապարհային ոստիկանությունն այսօր իրականացնում է ուժեղացված ծառայություն։
Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրությունների համար միայն քվեաթերթիկների տպագրությանը կուղղվի 460 մլն դրամ:
Այս իշխանությունը, հատկապես կառավարության որոշումներով, բաժանում է ընտրակաշառք. Արամ Վարդևանյան
«Փորձաքննությամբ համընկնում եղել է ծնողի հետ, չի տանում, իրենց հարցրեք՝ ինչո՞ւ չեն տանում». դատաբժիշկ
Արամ Վարդևանյանը՝ Արսեն Թորոսյանի գրառման և ընտրակաշառք բաժանելու մասին
Հունիսի 4-ին, ժամը 14:34-ին Վայոց ձորի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ջերմուկ քաղաքի եկեղեցու մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ կա տուժած:
Այսօր կնոջս հետ գնացել եմ Ֆրանսիական համալսարան։ Գիտե՞ք ինչու։
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց կաթողիկոսը հունիսի 3-ին հայրապետական այցով գտնվում էր Սյունիքի մարզում։ Ամենայն Հայոց կաթողիկոսը նախ մասնակցել է Գորիսի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում հայրապետական մաղթանքի արարողության, այնուհետև զինվորական պանթեոնում իր խոնարհումն է բերել և աղոթել հայրենիքի համար զոհված քաջորդիների հոգիների հանգստության համար։
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանն այսօր լրագրողներին փոխանցեց՝ ԿԸՀ-ն գրանցել է ընտրություններին մասնակցող 26 սուբյեկտ, 22 կուսակցություն, 4 կուսակցությունների դաշինք։
Ֆեյսբուք սոցիալական ցանցում Նիկոլ Փաշինյանի իշխանությանը սատարող խմբերն ակտիվորեն տարածում են մի հեռախոսազրույց, որում իբրև «գաղտնազերծված» է ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի և ինչ-որ Ավո անունով տղամարդու հեռախոսազրույցը։
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն ուղերձ է հղել Վերջին զանգի առիթով:
Չարենցի փողոցի և Գետառի հատման ստորգետնյա թունելի 2 ուղղությունների լուսավորության ցանցի արդիականացման աշխատանքներով պայմանավորված՝ ս.թ. հունիսի 6-ին-ին՝ ժամը 08:00-20:00-ն, կդադարեցվի տրանսպորտային միջոցների երթևեկությունը:
«Հայաստան» դաշինքի կենտրոնական շտաբի ղեկավար Արմեն Գևորգյանը, անդրադառնալով մայիսի 12-ից ՀՀ տարածքում գտնվող ադրբեջանցիների ներկայությանն ու նրանց դուրս բերելու հնարավորություններին և այդ առումով դաշինքի անդամների պատկերացումներին, նախ անհամաձայնություն հայտնեց դիտարկմանը, թե հասարակությունը, քաղաքական դաշտը համակերպվել է ադրբեջանցի զինվորականների՝ Հայաստանում գտնվելու փաստին:
Հունիսի 4-ի ցերեկը, 5-9-ի կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ։
«Մինչ օրս 3500-ից ավելի դիակի և դիակի մասունքների փորձաքննություն է կատարվել մեր հիմնարկի կողմից». այսօր մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Արարատի մարզի դատաբժշկական փորձաքննությունների բաժնի վարիչ Արմեն Գևորգյանը: Անդրադառնալով Աբովյանի դիահերձարանի աղմկահարույց պատմությանը, երբ պատերազմում նահատակված մեր զինվորների դիերն ու մասունքները պարկերի մեջ հայտնվել էին դիահերձարանի նկուղային հատվածի հատակին, դատաբժիշկն ասաց.
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց կաթողիկոսը հունիսի 4-ին ժամանել է Արցախի Հանրապետություն:
Ես կարող եմ ընդամենը իմ մի շոկով Ձեզ հետ կիսվել, որը այսօր առավոտյան եմ ապրել: Ընդամենը սոցիալական ցանցերում սկսել է շրջանառվել գործող վարչապետի պաշտոնակատարի գրքից որոշակի հատվածներ: Եվ եթե այդ հատվածներով մենք պետք է այսօրվա աճող սերնդին մեծացնենք և իրենց այդ մոտեցումները սերմանենք… դա կոչվում է այլասերություն, ուրիշ ոչ մի ձև դա չի կոչվում: Մնացածն արդեն թողնում եմ Ձեզ»,- հարցին պատասխանեց Գրիգորյանը:
«Արմավիրի մարզային բաժնում այս պահին գտնվում է 87 դի և 58 մասունք». Սերգեյ Աբգարյան
Պարույր Հայրիկյանը՝ ներքաղաքական զարգացումների և սահմանային իրավիճակի մասին. ՈւՂԻՂ: