Բաժիններ՝

Մինչև տարեվերջ գնաճի արագացում կարող է տեղի ունենալ, տնտեսական աճը կանխատեսված 1.4 տոկոսից բարձր է լինելու․ ԿԲ նախագահ

«Արտաքինից եկող ալիքները չեն դադարում, այսինքն՝ մենք տեսնում ենք, որ միջազգային ապրանքահումքային շուկաներում ապրանքների գները շարունակում են աճել, որը նաև տրասնլյացիա կլինի Հայաստան,- Կենտրոնական բանկում կազմակերպված ասուլիսում անդրադառնալով գնաճի միտումներին՝ նշեց ԿԲ ղեկավար Մարտին Գալստյանը՝ հավելելով, – Ակնկալում ենք, որ մինչև տարեվերջ որոշակի գնաճի արագացում կարող է տեղի ունենալ, ու եթե նույնիսկ այս տարի մեզ չհաջողվի մեր թիրախին հասնել, մենք մյուս տարի հասնելու ենք գնաճի տեսանկյունից մեր թիրախին»:

Ինչպիսի տնտեսական աճ է ակնկալվում՝ հարցին ի պատասխան՝ Մարտին Գալստյանը նշեց․ «Մեր նախնական գնահատականներով, հիշում եք, որ մենք 2 տոկոսից 1,4 տոկոս էինք իջեցրել տարվա համար մեր գնահատականները։ Այս պահի դրությամբ մեր գնահատականներն ավելին են, քան այդ 1.4-ն էր, այսինքն՝ մենք կարծում ենք, որ տնտեսական աճն ավելի բարձր է լինելու, քան նախորդում կանխատեսված 1.4-ն էր»։

Թե ինչի հաշվին՝ նա մանրամասնեց, որ տնտեսական ակտիվության առաջին եռամսյակի ցուցանիշն է կանխատեսվածից բարձր  եղել, ծառայությունների ոլորտն իրեն լավ է դրսևորել, տրանսֆերտներն են ավելի շատ գալիս, և մի շարք այլ գործոններ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս