
Հրդեհ Անտառային փողոցում

Հունիսի 3-ին, ժամը 16։15-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Անտառային փողոցում գտնվող երկհարկանի շինության երկրորդ հարկում։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։
Հայտարարվել է հրդեհի բարդության «1 ԲԻՍ» կանչ․ դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից ևս երկու մարտական հաշվարկ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի օպերատիվ խումբը և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը։
Հայտարարվել է հրդեհի բարդության «Թիվ 2» կանչ․ դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից ևս երկու մարտական հաշվարկ և Բժշկական ապահովման վարչության հերթապահ խումբը։
Հրշեջ-փրկարարները հրդեհը մեկուսացրել են ժամը 17։49-ին, մարել՝ 18։21-ին։
Ըստ նախնական տվյալների՝ տուժածներ չկան։