Միջգերատեսչական հանձնաժողովը մշակել է ՀՀ զինված ուժերում բարեփոխումների հայեցակարգի նախագիծը

ՀՀ պաշտպանության նախարարության վարչական համալիրում հունիսի 3-ին անցկացվել է ՀՀ զինված ուժերում բարեփոխումների հայեցակարգի և դրա իրականացումն ապահովող ծրագիր-ժամանակացույցի մշակման միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը: Այս մասին հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։

Միջգերատեսչական հանձնաժողովի նիստի մասնակիցներին են ներկայացվել բարեփոխումների հայեցակարգի նախագիծը, առանձին ոլորտների զարգացման վերաբերյալ փորձագիտական խմբերի կողմից մշակված փաստաթղթերը:

Ամփոփելով կատարված աշխատանքները, պաշտպանության նախարարի պաշտոնակատար Վաղարշակ Հարությունյանն անդրադարձել է զինված ուժերի զարգացման առաջնահերթություն հանդիսացող ուղղություններին և սահմանել հետագա աշխատանքների կազմակերպման ուղենիշները:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930