«Ձեր գերիներին պահանջեք Մակրոնից». հայ գերիների վերադարձի համար Մոսկվա մեկնած պաշտոնյաները վերադարձել են ձեռնունայն

Մոսկվայում ավարտվել է ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի տեղակալ Արշակ Կարապետյանի, սահմանապահ զորքերի շտաբի պետ Արման Գասպարյանի, Արցախում Ռուսաստանի զինված ուժերի հարավային ռազմական օկրուգի հրամանատարի տեղակալ Ռուստամ Մուրադովի և Ադրբեջանի արտաքին հետախուզության ղեկավար Օրխան Սուլթանովի մասնակցությամբ կայացած հանդիպումն Ադրբեջանում պահվող հայ գերիների վերադարձի հարցով։

168.amի տեղեկություններով՝ հանդիպման ընթացքում հայկական կողմին հիշեցրել են, որ Արցախում խաղաղապահ առաքելությունը ստանձնել է Ռուսաստանի Դաշնությունը, գերիների հարցով ակտիվորեն աշխատում է ռուսական կողմը, իսկ Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը գերիների հարցով բանակցելու փոխարեն՝ Փարիզում աջակցություն է խնդրում Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնից։

Ըստ մեր տեղեկությունների՝ այս հանդիպման արդյունքում գեթ մեկ գերու վերադարձի հարց հնարավոր չի եղել լուծել և, ինչպես Մուրադովը, այնպես էլ հայկական կողմի ներկայացուցիչները Հայաստան են վերադարձել ձեռնունայն։

«Դե փորձեք Մակրոնից էլ պահանջել ձեր գերիներին»,- ասվել է հայկական կողմին։

 

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930