«Ատելության դոզան այնքան է շատացել, որ մի օր պայթելու է». ԼՀԿ քարոզարշավը՝ ՈւՂԻՂ:
Ինձ համար դժվար է արձագանքել զառանցանքների. մեր զինվորները երբեք սոված չեն եղել. Դավիթ Հարությունյան:
ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը երեկ «Պատիվ ունեմ» դաշինքի աջակիցների հետ հանդիպմանն անդրադառնալով Մոնտե Կառլոյում կազինո այցելելու Փաշինյանի հայտարարություններին, նշել էր. «Դրան, այդ անբարոյականին 24 ժամ եմ տալիս. Կա՛մ պետք է մի փաստ ներկայացնի, կա՛մ իր ու իր ընտանիքի մասին այնպիսի փաստեր կհրապարակեմ, եթե այդտեղ է հասել, որ հասարակությունը թքելու է իր վրա»:
«Լուսավոր Հայաստանն» այսօր քարոզարշավ էր անցկացնում Աջափնյակում վարչական տարածքում, մեկնարկը տրվեց Թումանյանի այգու մոտից: Կուսակցության պատգամավորի թեկնածու Գևորգ Գորգիսյանը ներկաներին տեղեկացրեց՝ լինելու են վարչական շրջանի բոլոր բակերում:
Բացի քաղաքականությունից՝ էլ ի՞նչն է միավորում «Լուսավոր Հայաստան» կուսակցության առաջնորդ Էդմոն Մարուքյանին և Կանադայի լիբերալ կուսակցության ղեկավար, այժմ՝ Կանադայի վարչապետի պաշտոնը զբաղեցնող Ջասթին Թրյուդոյին․ այս տարօրինակ հարցի պատասխանն է «շարժասանդուղքը»։
Շիրակի մարզի Մեծ Մանթաշ համայնքում, Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով որդուն Բաքվում գտնվող հայ գերիների հետ փոխանակելու իր երեկվա առաջարկին և Աշոտ Փաշինյանի համաձայնությանը, տեղեկացրեց՝ համապատասխան մարմիններին հանձնարարել է՝ ադրբեջանական կողմին պաշտոնապես փոխանցեն իր առաջարկը, որ իր որդին՝ Աշոտ Փաշինյանը, պատրաստ է պատանդի կարգավիճակով գնալ Բաքու՝ մեր բոլոր գերիների վերադարձի պայմանով:
Անլվա տգետների ժամանակը անցավ։ Անցավ անվերադարձ։
Ակնհայտ է՝ կապիտուլյանտը հոգեվարքի մեջ է. նրա վարկանիշը սրընթաց գահավիժում է. Էդուարդ Շարմազանով
«Այս նախընտրական քարոզչությունն այնպես, ինչպես վարում է իշխանությունը, դժվար է անվանել քաղաքակիրթ,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս համոզումը հայտնեց «Պատիվ ունեմ» դաշինքի ընտրական շտաբի ներկայացուցիչ, ՀՀ արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանը՝ մանրամասնելով,- Եվ դա պարզ է. այդպես էլ պետք է լիներ, որովհետև մենք գործ ունենք մի անձի հետ, որը քաղաքական դեմք չէ, նա երեք տարիների ընթացքում այդպես էլ չդարձավ քաղաքական դեմք»:
«Ռուսաստանը չի հանդուրժում սուտասաններին, չի հանդուրժում մարդկանց, ովքեր չեն խոսում իրենց խնդիրների, հարաբերությունների մասին ուղիղ, և Ռուսաստանի հետ պետք է հաշվի նստել: Ռուսաստանը սովորական երկիր չէ, Ռուսաստանը գերտերություն է, և ես կարծում եմ, որ իշխանության գալուց հետո մենք պետք է դիտարկենք ՌԴ-ի հետ ավելի սերտ համագործակցության հարցը, ավելի խորը ինտեգրացիոն գործընթացներ, և հարկավոր է այնպես անել, որ Ռուսաստանի և Հայաստանի հարաբերություններն այնպիսի մակարդակի հասնեն, որպեսզի որևէ մեկը չկարողանա դրանք փոխել»,- ասաց Վանեցյանը:
Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի մասին հարցը պետք է համաձայնեցնել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի մասնակցությամբ, սակայն այս պահին կարևոր է շեշտադրել ոչ թե դա, այլ տարածաշրջան խաղաղ կյանք վերադարձնելու հարցը:
Այսօր «Լուսավոր Հայաստան» կուսակցությունն իր քարոզարշավի երևանյան հանդիպումներն անցկացնում է Աջափնյակում: ԼՀԿ անդամ, ԱԺ պատգամավոր Անի Սամսոնյանը՝ պատասխանելով լրագրողի հարցին, թե ինչպե՞ս է վերաբերվում այն փաստին, որ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն արձակուրդ է վերցրել և քարոզարշավ է անում, երբ Հայաստան-Ադրբեջան սահմանի լարվածությունը չի թուլանում, ասաց․
Ադրբեջանական կայքերը երեկ հայտնել էին, որ հայ-ադրբեջանական սահմանի Սյունիքի մարզի սահմանային հատվածից մեկ հայ են գերեվարել։ Այս տեղեկատվությունը տարածելուց հետո ՀՀ պաշտպանության նախարարությունը լուրը հաստատեց՝ նշելով, որ հունիսի 8-ին, ՀՀ ԶՈՒ N զորամասի պայմանագրային զինծայառող, շարքային Ա. Քաթանյանը, մառախուղի պատճառով ապակողմնորոշվելով տեղանքում, հայտնվել է Ադրբեջանի ԶՈւ վերահսկողության տակ գտնվող տարածքում։
Դավիթ Հարությունյանի և Էդուարդ Շարմազանովի ասուլիսը` ՈւՂԻՂ
ՎՏԲ-Հայաստան Բանկը և «ՄԵԳՆԱ» ՍՊԸ-ն համատեղ հաճախորդներին են առաջարկում ձեռք բերել Renault մակնիշի ավտոմեքենաներ՝ վարկավորման աննախադեպ շահավետ պայմաններով:
Հունիսի 8-ին կատարվել է 51 թեստավորում, որի արդյունքում Արցախում կորոնավիրուսային հիվանդության դեպք չի հաստատվել: Այս մասին տեղեկացնում է Արցախի առողջապահության նախարարությունը:
Հայաստանի ֆուտբոլի կանանց ազգային և մինչև 19 տարեկանների հավաքականները սկսում են նախապատրաստվել ընկերական հանդիպումներին:
Առարկայական նոր չափորոշիչներն ու ծրագրերը փորձնական նպատակով կներդրվեն Տավուշի մարզի պետական հանրակրթական դպրոցների 2-րդ, 5-րդ, 7-րդ և 10-րդ դասարաններում: Այս մասին հայտնում են ԿԳՄՍՆ-ից։
Հայաստանում հունիսի 9-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 99 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 223 285-ի:
«Լուսավոր Հայաստանի» քարոզարշավը՝ Աջափնյակում. ՈՒՂԻՂ:
Նախընտրական քարոզարշավի ընթացքում Ադրբեջանում ապօրինի պահվող գերիների վերադարձի հարցերը շահարկելն անթույլատրելի է` այն էլ խոսելով այլ մարդկանցով գերիների փոխանակումների ու փոխանակվելու պատրաստակամության մասին:
Միացյալ Նահանգները խիստ մտահոգված է Հայաստանի և Ադրբեջանի միջազգային սահմանների երկայնքով տեղի ունեցող վերջին զարգացումներով, այդ թվում և Ադրբեջանի զինված ուժերի կողմից վեց հայ զինվորների գերեվարման և ականային պայթյունի հետևանքով ադրբեջանցի երկու լրագրողի մահվան առնչությամբ:
Վլադիմիր Սոլովյովի հարցազրույցը Արթուր Վանեցյանի հետ․ ՈՒՂԻՂ
Նիկոլ Փաշինյանի քարոզարշավը Մեծ Մանթաշում․ ՈՒՂԻՂ։
Ռուսաստանում ԱՄՆ-ի դեսպան Ջոն Սալիվանը կմասնակցի նախագահներ Ջո Բայդենի եւ Վլադիմիր Պուտինի՝ Ժնեւում կայանալիք հանդիպմանը:
Քարոզարշավ օր-2․ Ռուբեն Մխիթարյան
Տեղամասային ընտրական հանձնաժողովների անդամները դիմումները կարող են ներկայացնել մինչև հունիսի 10-ը, ժամը 14.00-ն:
Աֆղանստանում դիմակավոր զինյալներն սպանել են բրիտանա-ամերիկյան HALO Trust ոչ առեւտրային կազմակերպության առնվազն տասն աշխատակիցների, որը մասնագիտացած է ականնեի եւ չպայթած ռազմամթերքի վնասազերման բնագավառում, եւս 14 աշխատակից վիրավորվել է:
Միացյալ Նահանգները շարունակում է ուսումնասիրել Ադրբեջանին տարատեսակ օգնություն, այդ թվում և ռազմական աջակցություն տրամադրելու հետագա նպատակահարմարությունը՝ հաշվի առնելով Լեռնային Ղարաբաղի շուրջ հակամարտության գոտում լարվածության պահպանումը:
Այսօր նիկոլա-ադրբեջանական իշխանությունն ազատել է ծառայությունից Մեղրու գնդի հրամանատար Արգամ Գևորգյանին։ Հրամանատարի, ում ղեկավարած ստորաբաժանումը պատերազմի ընթացքում հրաշքներ է գործել հարավային ճակատում, հրամանատարի, ում ստորաբաժանումը հետ էր գրավել Ջեբրայիլը, ում ստորաբաժանումը 15 օր պահել էր Իշխանաձորը, հրամանատարի, ում հրամանատարության ներքո մեր երեխեքը անշեղորեն կատարել են բոլոր մարտական առաջադրանքները, ԲՈԼՈՐ։