«Կազմակերպչական բնույթի հարցերի համար զանգել 010-59-67-90 կամ 010-59-66-33 հեռախոսահամարներով»,- ասված է հաղորդագրության մեջ:
Իսրայելական ինքնաթիռները լույս հունիսի 9-ի գիշերը մի շարք հարվածներ են հասցրել Սիրիայի տարածքի ուղղությամբ:
Թևան Պողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Ես ընդունում եմ իմ բաժին մեղքը, կասեմ մեղքերս, որ 2018-ին ինչ-որ բաների եմ նպաստել` այլ հավատով։ Անցած ժամանակում էլ փորձել եմ խորհուրդներով, բարի քննադատությամբ, հետո քննադատությամբ ինչ-որ բան փոխել, բայց ապարդյուն։ Աստված ներիր բոլոր մեղքերս, նրանք քիչ չեն, այո´ մեղավոր եմ: Ներողություն սխալներիս համար։
Հունիսի 8-ին ԱՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը հերթական հանդիպումն է ունեցել Կարմիր խաչի միջազգային կոմիտեի Լեռնային Ղարաբաղի առաքելության ղեկավար Բերտրան Լամոնի հետ։
Այսօր՝ Երևանի ժամանակով ժամը 11-ին ուղիղ եթերով կարող եք դիտել Արթուր Վանեցյանի հարցազրույցը Վլադիմիր Սոլովյովին:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախօրեին Ստամբուլում աշխատանքային օրն անցկացնելուց հետո թիկնապահների ուղեկցությամբ մտել է քաղաքի սրճարաններից մեկը՝ պաղպաղակ ուտելու: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Սխալված չենք լինի, եթե ասենք, որ Հայաստանն այս օրերին մատնված է անտերության, իսկ գործող իշխանությունն ինչ-որ քայլ անելու փոխարեն զբաղված է նախընտրական քարոզչությամբ։ Բանն այն է, որ երեկ կրկին Գեղարքունիքի մարզի հատվածից ունեցել ենք մեկ նոր գերի, այսինքն՝ մայիսի 12-ից մինչեւ օրս Ադրբեջանի կողմից հենց ՀՀ տարածքից գերեվարված զինծառայողների թիվը 7-ն է։
«Հրապարակ» թերթը գրում է․ «Ռոբերտ Քոչարյանի գլխավորած «Հայաստան» դաշինքը երկու օր շարունակ Սյունիքի մարզում էր: Հունիսի 7-ին՝ Ագարակ, Մեղրի, Կապան, երեկ էլ Գորիս էին հասել։ Քարոզարշավի ընթացքում մենք փորձեցինք հարց ուղղել Ռոբերտ Քոչարյանին՝ ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանի վերաբերյալ, ում մասին Նիկոլ Փաշինյանն ասել էր, թե իր կողմից գեներալի ուսադիրներ ստացածը դարձել է Քոչարյանի բուկլետ բաժանողը Տավուշում:
Նախընտրական քարոզարշավի երկրորդ օրն է ընդամենը, բայց այն ընթանում էՆիկոլի կողմից քաղաքացիական բախումներ հրահրելու կոչերով։ Նա հասկանում է, որ չի կարողանալու պահել իշխանությունը և փորձում է երկիրը տանել ներքին բախումների։Կա տպավորություն, որ նա «վա բանկ» է գնում։ Հաշվի առնելով նրա տեսակն ու փորձը, դա նրա համար այնքան էլ բարդ չի լինելու։ Այդ մարդը չի թաքցնում իր ծրագիրը. նա ուզում է կրկնել մարտի 1-ը։ Նա այսօր ցուցմունք է տալիս, թե ինչպես է 2008-ին կազմակերպել մարտի 1-ը։
Հունիսի 8-ի առավոտյան, մառախուղի պատճառով տեղանքում ապակողմնորոշված և Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքում հայտնված ՀՀ ԶՈւ N զորամասի պայմանագրային զինծառայող, շարքային Ա. Քաթանյանը հունիսի 9-ի վաղ առավոտյան վերադարձվել է հայկական կողմին և գտնվում է Ստեփանակերտում:
Սեյսմոլոգները հունիսի 9-ին 5 մագնիտուդով երկրաշարժ են գրանցել Ճապոնիայի Հոնսյու կղզու ափերի մոտ:
Գուցե այն պատճառով, որ նման ղեկավար ընտրող ազգն իրավունք չունի՞ լավ ապրելու։ Գուցե այն պատճառով, որ թշնամանքը թշվառություն է ծնում, ագրեսիան՝ զոհեր, հայհոյանքը՝ չարություն, իսկ պառակտված հասարակությունը չի՞ կարող զարգանալ, ուժեղ լինել, կառուցել ու արարել։ Գուցե այն պատճառով է Աստված պատժում, որ մենք մեր ունեցածը չե՞նք գնահատում, եւ այդքան երիտասարդների մահն անգամ չբարիացրեց մեզ եւ մեր երկրի ղեկին գտնվող անձին էլ մի պուտ իմաստնություն չբերեց»։
Վրաստանում հունիսի 2-ի դրությամբ արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 1023 նոր դեպք:
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հունիսի 8-ին իր դեմ իրականացված հարձակումն առանձին դրվագ է համարում:
Երբեք ՀՀ բարձրագույն դիվանագիտական պաշտոնների՝ դեսպանների ու դեսպանորդների նշանակման հրամանագրերում չի նշվել ժամկետը։ Անգամ այս տարվա հրամանագրերում՝ հունվարի 27-ին Արմելլա Շաքարյանին՝ Մեքսիկայում, փետրվարի 16-ին Հրանտ Պողոսյանին՝ Ճապոնիայում, մարտի 18-ին Արմեն Մարտիրոսյանին Լիտվայում դեսպան նշանակելու հրամանագրերում և ոչ մեկի դեպքում ժամկետ նշված չի եղել։
«Իրավունք» թերթը գրում է․ «Երեկ Թալինում Փաշինյանի քարոզարշավը կազմակերպելու ողջ պատասխանատվությունը ստանձնել էր Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանը, ով պետական ապարատի բոլոր աշխատակիցներին հրահանգել էր մի մարդու պես ներկա ստանալ: Հակառակ դեպքում՝ հաջորդ օրն իսկ աշխատանքից ազատման դիմումները լինեն սեղանին:
Հունիսի 9-ին, ժամը 00:59-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Բելինսկի-Սասունցի Դավիթ փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ։
«Իրավունք» թերթը գրում է․ «Մեր տեղեկությունների համաձայն՝ ՀՀ արտաքին գործերի արդեն հրաժարական տված նախարար Արա Այվազյանն այս օրերին ակտիվ հանդիպումներ է ունենում նախարարության աշխատակազմի հետ երևանյան սրճարաններում:
«Հրապարակ» թերթը գրում է․ «ԵԿՄ Գորիսի գրասենյակը դարձել է «Քաղպայմանագրի» նստավայրը։ Երեկ ԱԺ պատգամավոր Արմեն Խաչատրյանը Ռոբերտ Քոչարյանի ելույթին հետեւում էր հենց այդ գրասենյակի պատշգամբից, որը Սուրիկ Խաչատրյանի նախկին աշխատասենյակն է եղել, հետագայում զբաղեցրել է այսօրվա մարզպետ, նախկինում ԵԿՄ Սյունիքի կառույցի ղեկավար Մելիքսեթ Պողոսյանը։
«Հրապարակ» թերթը գրում է․ «Ինչպես հայտնի է՝ Նիկոլ Փաշինյանն արձակուրդ մեկնելուց առաջ երեք մարզերում փոխմարզպետներ նշանակեց՝ Արագածոտն, Գեղարքունիք և Վայոց Ձոր։ Նախընտրական փուլում նոր պաշտոնյաներն անելիք ունեն։ Ուշագրավ է, որ Վայոց Ձորի մարզպետի տեղակալ է նշանակել նախկին սկանդալային մարզպետ Տրդատ Սարգսյանի եղբորը՝ Դավիթ Սարգսյանին։
Սպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել 1-80 և 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով:
Տոկիոյի Օլիմպիական խաղերի ճապոնացի խոշոր հովանավորները կոչ են անում խաղերը հետաձգել մի քանի ամսով, որպեսզի ավելի շատ հանդիսատես կարողանա մասնակցել մարզահանդեսին: Այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ը:
«Երբ նա ասում է, որ՝ ոչինչ, գերիները թող մեկ-երկու ամիս այնտեղ համբերեն, մեզ հետո կգան –կներեն․ ես իրեն կասեմ՝ ոչ ոք, եթե գերության մեջ չի եղել, նա երբեք չի կարող ասել՝ նաայնտեղ ինչպես է զգում իրեն, արդյոք վերադառնալուն պես իր այդ պահվածքը իրեն կներեն։ Երբ մարդ գերության մեջ է լինում, երբ գերին գիշերը քնում է (այդ մարդիկ, ովքեր համակարծիք են վարչապետի հետ, թող շատ ուշադիր լսեն) մի պահ է գալիս, որ նա ցանկանում է առավոտյան չարթնանալ, որպեսզի այդ դժվարություններն ինքն այլևս չտեսնի։
Հնդկաստանի Արեւմտյան Բենգալիայի արեւելյան նահանգի առնվազն 27 բնակիչ է զոհվել վերջին 24 ժամում կայծակի հարվածներից:
ԱՄՆ-ի սննդամթերքի եւ դեղամիջոցների որակի սանիտարական վերահսկողության վարչությունը (FGA) հավանություն է տվել Ալցհեյմերի հիվանդության դեմ Biogen ընկերության Aduhelm պատրաստուկին:
Ճապոնիայի իշխանությունները կվերահսկեն լրագրողների տեղաշարժը Օլիմպիական խաղերի ընթացքում:
Կիպրոսը պատրաստ է ընդունել ռուս զբոսաշրջիկներին, որոնք պատվաստված են ցանկացած ռուսական պատվաստանյութով, բացի «Սպուտնիկ-V»-ից: Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին հայտարարել է հանրապետության զբոսաշրջության նախարար Սավվաս Պերդիոսը:
Բրյուսելի իշխանությունները որոշել են հունիսի 9-ից չեղյալ համարել քաղաքի բաց տարածքներում պարտադիր բժշկական դիմակ կրելը:
Կաթից, սպիտակաձավարից, շաքարավազից և վանիլինից շիլա պատրաստել: Ավելացնել կարագ և թողնել մի փոքր սառչի: Ըստ ցանկության՝ կարելի է ավելացնել նարնջի կամ կիտրոնի կեղև:
Իսպանիան հունիսի 7-ից սահմանները բացում է այն զբոսաշրջիկների համար, որոնք ստացել COVID-19-ի դեմ պատվաստման ամբողջական ցիկլը: Այդ մասին հաղորդել է իսպանական RTVE հեռուստառադիոընկերությունը։