ժամը դեռ չի լրացել, սպասենք Սերժ Սարգսյանի ասած ժամը լրանալուն. Դավիթ Հարությունյան

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը երեկ «Պատիվ ունեմ» դաշինքի աջակիցների հետ հանդիպմանն անդրադառնալով Մոնտե Կառլոյում կազինո այցելելու Փաշինյանի հայտարարություններին, նշել էր. «Դրան, այդ անբարոյականին 24 ժամ եմ տալիս. Կա՛մ պետք է մի փաստ ներկայացնի, կա՛մ իր ու իր ընտանիքի մասին այնպիսի փաստեր կհրապարակեմ, եթե այդտեղ է հասել, որ հասարակությունը թքելու է իր վրա»:

Այսօր լրագրողների հարցերին ի պատասխան՝ այս հայտարարությանն անդրադարձավ նաև «Պատիվ ունեմ» դաշինքի շտաբի ներկայացուցիչ Դավիթ Հարությունյանը՝ նշելով.

«Պարոն Սարգսյանը տվել է ժամանակ առաջին հերթին այն պատճառով, որ այս քարոզարշավը իշխանական ուժի կողմից ուղեկցվում է ակնհայտ ստահոդ տեղեկություններ հրապարակելով, և Սերժ Սարգսյանի արձագանքը հետևյալն էր, որ մենք ասեկոսեներ չենք տարածելու՝ մենք խոսելու ենք փաստերով. ժամը դեռ չի լրացել, առաջարկում եմ սպասել ժամը լրանալուն»:

Տեսանյութեր

Լրահոս