Ի՞նչն է միավորում Էդմոն Մարուքյանին և Ջասթին Թրյուդոյին․ ընտրարշավի կրկնվող քարոզչական դրվագները

Բացի քաղաքականությունից՝ էլ ի՞նչն է միավորում  «Լուսավոր Հայաստան» կուսակցության առաջնորդ Էդմոն Մարուքյանին և Կանադայի լիբերալ կուսակցության ղեկավար, այժմ՝ Կանադայի վարչապետի պաշտոնը զբաղեցնող Ջասթին Թրյուդոյին․ այս տարօրինակ հարցի պատասխանն է «շարժասանդուղքը»։

Ջասթին Թրյուդոն, երբ 2015 թվականին պատրաստվում էր խորհրդարանական ընտրություններին,  նախընտրական տեսահոլովակ էր ներկայացրել․ Թրյուդոն քայլում էր շարժասանդուղքի վրա՝ թվարկելով այն քայլերի հաջորդականությունը, որոնք պատրաստվում են իրականացնել ինքն ու իր թիմը՝ ընտրվելու դեպքում։

Եվ ահա Հայաստանում նախընտրական քարոզարշավի մեկնարկի օրը, «Լուսավոր Հայաստան» կուսակցության առաջնորդը ևս որոշում է քայլել շարժասանդուղքի վրա՝ հասարակությանը հիշեցնելով այլընտրանքի մասին․

Ինչպես ասում են՝ լավագույն նորը մոռացված հին է։

Սակայն հանուն արդարության պետք է նշել, որ Թրյուդոն ևս առաջինը չէր, որ շարժասանդուղքով սկսեց իր քաղաքական արշավը․ 2015 թվականի հունիսին բոլորն են հիշում Թրամփի մուտքը քաղաքականության մեջ «ոսկե շարժասանդուղքով»:

 

 

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930