ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժնում ավարտվել է Երևանի բնակիչ, 28-ամյա տղամարդու կողմից կատարված առանձնապես խոշոր չափերի գողության, խարդախության փորձի, գույքի դիտավորությամբ վնասման, ապօրինի կերպով գազային զենք կրելու, իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու, փաստաթղթեր հափշտակելու, իրացնելու, վնասելու, կեղծելու և դրանց միջոցով խարդախություններ կատարելու դեպքերի առթիվ քննված քրեական գործի նախաքննությունը․ նրա գործողությունների արդյունքում տուժել է 26 անձ:
Իրանի ԱԳՆ խոսնակ Սաեդ Խաթիբզադեն պատրաստակամություն է հայտնել օգնություն տրամադրելու Թուրքիայի կառավարությանը և ժողովրդին երկրի հարավային շրջաններում վերջին օրերին տեղի ունեցող անտառային հրդեհների հետ կապված:
Հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցող բախումների, միջադեպերի, սահմանախախտումների ֆոնին հայտարարություն տարածեց ԵԱՀԿ Մինսկի խումբը: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Խովաևը (Ռուսաստան), ով հանդիսանում է ռուս նոր համանախագահը Իգոր Պոպովի փոխարեն, Ստեֆան Վիսկոնտին (Ֆրանսիա) և Էնդրյու Շեֆերը (ԱՄՆ) հայտարարությամբ արձանագրել են, որ մտահոգությամբ հետևում են հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով տեղի ունեցած վերջին միջադեպերին, մարդկային զոհերի մասին հաղորդումներին:
Հորդանան գետի Արևմտյան ափին Իսրայելի սահմանապահ ոստիկանության հետ բախումներից տուժել է առնվազն 211 պաղեստինցի: Այս մասին հայտնում է ռուսական ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Պաղեստինի Կարմիր մահիկի հայտարարությանը:
4-րդ զորամիավորման զորամասերից մեկում զինծառայողների հետ անցկացվել են հրաձգության մարզումներ։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից։
Քննարկումն արժեքավոր էր նրանով, որ մասնակցել են իրավապաշտպաններ, հասարակական կազմակերպություններ, անկախ փորձագետներ, որոնք կարևոր դիտարկումներ են արել՝ կապված սահմանային բնակիչների իրավունքների պաշտպանության, միջազգային մեխանիզմներն (ՄԱԿ Անվտանգության խորհուրդ, Եվրախորհուրդ և այլն) օգտագործելու հարցում:
«Այս նախագիծը չի աշխատելու: Ես կողմ եմ, որ հայհոյանք չլինի, և եթե իրենք ուզում են, որ հայհոյանքը ՀՀ ներհասարակական կյանքում պակասի, ուրեմն՝ կրկնում եմ՝ յուրաքանչյուրը պետք է չանի այնպիսի գործողություն, որի համար իրեն հասնում է հայհոյանք»:
Կայքի տեղեկություններով՝ վարորդներից Լ. Գրիգորյանը ծառայում է Ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերում:
Ձեռնարկվում են միջոցառումներ՝ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ: Հանգամանքները պարզվում են:
Երկրի ղեկավարն ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ Արևմուտքում հերթական անգամ մտահոգվել են ռուս-բելառուսական զորավարժություններով, որոնք անցկացվելու են սեպտեմբերին:
«Այսպիսի կուրիոզ օրինագծերն ունեն հեռահար նպատակներ. ենթադրաբար՝ իշխանությունը կայացնելու է հայհոյանքի արժանի նոր որոշումներ, ուստի նախապատրաստական աշխատանքներ են իրականացնում։ Եթե նրանց հայհոյում են՝ պարբերաբար ու տեղին, իրենք օրենք են ընդունում դրա դեմ։ Ուշագրավ է, որ ժամանակին ՀՀ-ում հայհոյանքը ապաքրեականացվեց հենց միջազգային կառույցների ճնշման արդյունքում, որովհետև գնահատողական չափազանց մեծ դիապազոն ունեցող հանցակազմ էր դա, և այս կամ այն ձևակերպումը որպես հանցակազմ որակելն առավել շատ կախված էր դատարանի և քրեական հետապնդում իրականացնող մարմինների անձնական դիրքորոշումից։
ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում ուսումնասիրվել են ՀՀ ՊՎԾ կողմից «Պրոֆեսոր Ռ. Հ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոն» ՓԲԸ-ում իրականացված՝ պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման շրջանակում հիվանդանոցային բուժօգնության և սպասարկման համար հատկացված ՀՀ պետական բյուջեի միջոցների ծախսման նպատակայնության և հիմնավորվածության նկատմամբ վերահսկողության փաստաթղթերը, որի արդյունքում ձեռք են բերվել ենթադրյալ հանցավոր չարաշահումների վերաբերյալ տվյալներ:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Այսօր ԱԺ-ն արտահերթ նիստում առաջին ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց ՀՀ Քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը, որով նախատեսվում է ՔՕ-ում նոր հոդված հավելացնել՝ «Ծանր վիրավորանք» անվան տակ: Այլ կերպ ասած՝ 7-րդ գումարման Ազգային ժողովի գործունեության ավարտից առաջ գործող իշխանությունը վիրավորանքն ու հայհոյանքը քրեականացնելուն ուղղված քայլեր է ձեռնարկում:
Երևանի «Արարատ»-ի գլխավոր մարզիչ Վարդան Բիչախչյանն ամփոփել է «Շլյոնսկի» հետ հանդիպումը:
Այդպիսով, ներկա պահին Ռուսաստան լոլիկ կարող է ներկրել 187 ադրբեջանական արտադրող ընկերություն:
Թբիլիսիում մահացած են գտել ադրբեջանցի ընդդիմադիր բլոգեր Հուսեյն Բակիխանովին:
«Եթե կա ուրիշ խրախուսական տարբերակ, որտեղ էլի գումար է ծախսվում, ավելի լավ չէ՞ գումարն ուղղենք հետազոտություններին: Ավելի լավ չէ՞, որ եթե, օրինակ, 3000 դրամ է տոմսը, մարդն այդ 3000 դրամի արյան ընդհանուր քննություն հանձնի պատվաստումից առաջ և տեսնի, որ միգուցե այդ պահին ունի շեղում, որից ինքն էլ տեղյակ չէ, կամ ինչ-որ հիվանդության սրացում, որի ժամանակ պատվաստումը խստիվ հակացուցված է»,- ասաց Մանուկյանը՝ վստահեցնելով, որ այդ պարագայում, բացի ոգևորվելը, մարդիկ իրենց ավելի ապահով կզգային:
ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ ստեղծվել է գրող Արմեն Շեկոյանի հուղարկավորության հանձնաժողով: Հանձնաժողովի նախագահ է նշանակվել ԿԳՄՍ նախարարի պաշտոնակատար Վահրամ Դումանյանը:
ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց հայհոյանքը քրեականացնող օրենքը։
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Ստեփանավանի քննչական բաժնում ավարտվել է սպանության փորձի դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Այս մասին հայտնում է ՔԿ-ն:
2021 թվականի խորհրդարանական ընտրություններում «պողպատե մանդատ» ստացած իշխանությունն անցել է մարդու հիմնարար իրավունքների ու ազատությունների, ազատ խոսքի՝ բառի բուն իմաստով «պողպատյա» արգելքներ սահմանելու անընդունելի ու անթույլատրելի պրակտիկային։
Այնպես է ստացվել, որ մարդկանց մեծամասնությունը սիրում է հավատալ միայն այն «փաստերին», որոնք առավել քան ականջահաճո են, դրական ու խոստումնալից։ Գուցե այս մասին իմանալով է, որ Փաշինյանն ու իր թիմակիցները, կաշվից դուրս գալով, մեկը մյուսի հետևից Հայաստանի լուսավոր ու բարգավաճող ապագայի մշուշոտ ու կասկած ներշնչող նախադրյալներ են հորինում և ի ցույց դնում հանրությանը։
ՀՀ ԱԳՆ-ն վստահություն է հայտնել, որ Ադրբեջանի գործողություններին հասցեական գնահատականը կնպաստի ստեղծված պայթունավտանգ իրավիճակի հաղթահարմանը։
ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչությունում ավարտվել է խուլիգանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:
Նշենք, որ զինադադարից հետո մինչ օրս Արցախի գրավյալ տարածքներից տարհանվել է 1620 աճյուն:
Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Շիրակի մարզպետ Հովհաննես Հարությունյանը օգոստոսի 3-ից 6-ը ներառյալ կգտնվի արձակուրդում։
Նիկոլ Փաշինյանը վարչապետի աշխատակազմում քաղաքացիական ծառայության ղեկավար պաշտոն զբաղեցնողներին պարգևավճարներ տրամադրելու որոշում է ստորագրել․
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 16-րդ մասով և «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 13-րդ մասով՝
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը պետական կառավարման համակարգի եւ տարածքային կառավարման մարմինների գլխավոր քարտուղարներին պարգեւատրելու մասին որոշում է կայացրել: Որոշման մեջ ասվում է.