Տեխնոլոգիաների հանդեպ սերն ու հետաքրքրությունն ավելի ու ավելի է զարգանում հայ պատանիների շրջանում։ Մայրաքաղաքում և մարզերում պատանիները ստեղծում են նոր ու ստեղծարար գաղափարներ, փորձում են իրենց նախագծերի միջոցով հեշտացնել կյանքը, մտածել լուծումներ, որոնք կարող են փոխել ներկան և ավելի լավը դարձնել ապագան։ Գարիկ Հայրապետյանը փորձում է իր ուժերն ամենատարբեր ոլորտներում, և չնայած որպես հիմնական մասնագիտություն՝ ընտրել է վիրաբուժությունը, այժմ շատ ակտիվ աշխատում է տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում։
2020թ․ նոյեմբերի 11-ից հրադադարի մասին ՀՀ, ՌԴ և Ադրբեջանի ղեկավարների եռակողմ հայտարարության ուժի մեջ մտնելուց մինչ օրս, հայկական բանակում գրանցվել է առնվազն 66 զինծառայողի/կամավորականի/պահեստազորայինի մահ։ Այս մասին գրում է Razm.info-ն։
«Բարսելոնայի» նորեկ Մեմֆիս Դեպայը խոսել է իր բնավորության մասին:
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հուլիսի 30-ին ժամը 08.00-24:00 կդադարեցվի Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքի, Ն.Գետաշեն և Լիճք գյուղերի ջրամատակարարումը:
Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլին հայտարարել է, որ այս աշնանը կժամանի Վրաստան, չնայած նրան, որ հայրենիքում գտնվում է հետախուզման մեջ:
Արցախի պետական նախարար Արտակ Բեգլարյանը հուլիսի 28-ին աշխատանքային շրջայց է կատարել Մարտակերտի վերին ենթաշրջանի մի շարք համայնքներում:
«Ինչպե՞ս են տեղակայվելու, տեղակայված կոնտինգենտն ի՞նչ ֆունկցիաներ է կատարելու, սրանք հարցեր են, որոնք դեռ պարզ չեն։ Մենք պետք է հասկանանք, որ Թուրքիայի հետ սահմանին արդեն ունենք ռուս սահմանապահներ, այդ սահմանը տվել ենք ռուսական կողմին և արդեն իսկ ինքնիշխանության հետ կապված խնդիր ունենք։ Հիմա, փաստորեն, նաև մյուս սահմաններն ենք տալիս, իսկ դա նշանակում է՝ ինքնիշխանության կորուստ։
Առաջին խաղում սեփական հարկի տակ 4։2 հաշվով պարտվելուց հետո «Արարատը» պետք է փորձի մրցակցի դաշտում վերականգնել տարբերությունը և պայքարել հաջորդ փուլ դուրս գալու համար։
Հուլիսի 26-ին լրացավ բուհերի ընդունելության՝ թափուր տեղերի մրցույթի վերջնաժամկետը: Փոխել հայտը կամ դիմել՝ մինչև 6 մասնագիտություն նշելով, կարող էին միասնական քննություններին դրական միավորներ ստացած, բայց մրցույթի հիմնական փուլում իրենց նշած մեկ մասնագիտությամբ չընդունված դիմորդները:
ՀՀ ԱԳ նախարարի պարտականությունները կատարող Արմեն Գրիգորյանը hուլիսի 29-ին հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղարի եվրոպական և եվրասիական հարցերով տեղակալի պաշտոնակատար Ֆիլիպ Ռիքերի հետ:
Ազգային ժողովը վաղը արտահերթ նիստ կգումարի, այս մասին տեղեկացնում է ԱԺ կայքը:
Վաշինգտոնի շրջանային վերաքննիչ դատարանը, մերժել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի թիկնապահների՝ ցուցարարներին ծեծի ենթարկելու գործով թուրքական կողմի ներկայացված բողոքը: Թուրքական կողմը բողոքել էր դատարանի որոշման դեմ՝ պահանջելով կասեցնել այդ գործը:
«Փարիզը և Մոսկվան այս փուլում ավելի են սինխրոնիզացնելու իրենց քայլերը»,- այս մասին մեզ հետ զրույցում ասաց Վրաստանի Ռազմավարական վերլուծության կենտրոնի ավագ վերլուծաբան Գելա Վասաձեն՝ անդրադառնալով տարածաշրջանի շուրջ ստեղծված աշխարհաքաղաքական իրավիճակին ու գերտերությունների դիրքավորմանը:
Հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել է Հայաստանի ինքնիշխան տարածքի դեմ Ադրբեջանի ոտնձգությունների արդյունքում ստեղծված իրավիճակը։
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հուլիսի 29-ին ժամը 22.00-ից մինջև հուլիսի 30-ը ժամը 22:00-ն կդադարեցվի Գեղարքունիքի մարզի Ծովազարդ, Բերդկունք, Հայրավանք, Լճափ, Չկալովկա, Նորաշեն և Լճաշեն գյուղերի ջրամատակարարումը:
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները (Ստեֆան Վիսկոնտի` Ֆրանսիա, Էնդրյու Շոֆեր՝ Ամերիկայի Միացյալ Նահանգներ, Իգոր Խովաև՝ Ռուսաստանի Դաշնություն) հանդես են եկել հայտարարությամբ: Հայտարարության մեջ, մասնավորապես, ասված է.
Վկայի կարգավիճակով հարցաքննության հրավիրելուց հետո ՀՀ ԱԱԾ-ն այսօր առգրավեց իմ անձնական բջջային հեռախոսը:
Կորոնավիրուսի համավարակի չորրորդ ալիքն այլևս ընդգրկում է Ֆրանսիայի բոլոր շրջանները: Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Գաբրիել Ատալը:
«Գերեվարված զինվորներին պետք է տրվի գերու կարգավիճակ, և նրանք պետք է վերադարձվեն ռազմական գործողությունների ավարտից հետո»,- «Թվիթերի» իր միկրոբլոգում գրել է Գոգիան։
Մոտը 10 օր առաջ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել էր, որ հաղորդակցությունների բացումը հնարավորություն կտա Ադրբեջանին Հայաստանի տարածքով մուտք ունենալ դեպի Նախիջևանի Ինքնավար Հանրապետություն:
Վերին Շորժա գյուղում և գյուղի սարատեղիում փաստահավաք աշխատանքները ապացուցում են, որ բնակավայրը գտնվում է ադրբեջանական զինված ուժերի նշանառության տակ: Նրանք պարբերաբար կրակում են գյուղի և քաղաքացիական բնակիչներով բնակեցված սարատեղիի ուղղությամբ:
Ստեփանակերտի Աջափնյակ թաղամասում շուտով կմեկնարկի «Հայաստան» համահայկական հիմնադրամի ֆինանսավորմամբ բազմաբնակարան շենքերի կառուցման շինաշխատանքները։
Երևանի «Արարատի» գլխավոր մարզիչ Վարդան Բիչախչյանի կարծիքով, ՈՒԵՖԱ-ի Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ տուրի պատասխան խաղում լավ արդյունք գրանցելը կապում է լավ պաշտպանության հետ:
«Բավականին ծավալուն աշխատանք է, արդյո՞ք հնարավոր է ողջ սահմանին նման առաքելություն իրականացնել»,- այս մասին մեզ հետ զրույցում ասաց ռուս ռազմագետ Ալեքսանդր Խրամչիխինը՝ անդրադառնալով հայ-ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով ռուս սահմանապահներ տեղակայելու առաջարկին:
Հայաստանի բռնցքամարտի հավաքականի անդամ Արման Դարչինյանի համար Օլիմպիական խաղերում առաջին հաղթանակը բարդ էր:
Գորիսի համայնքապետ, «Հայաստան» դաշինքի պատգամավորության թեկնածու Առուշ Առուշանյանի գործով այսօր հայտարարվելու է նախաքննության ավարտ: Առուշանյանի պաշտպան, փաստաբան Էրիկ Ալեքսանյանը ԱԱԾ շենքի մոտ լրագրողների հետ զրույցում ասաց, որ քննիչի կողմից հրավիրվել է ԱԱԾ, որպեսզի տեղեկացվեն քրեական գործի նախաքննության ավարտի մասին:
ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում ավարտվել է զանգվածային լրատվության միջոցներ օգտագործելով ազգային թշնամանք հարուցելուն ուղղված գործողություններ կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործով նախաքննությունը, տեղեկացնում է ԱԱԾ մամուլի կենտրոնը:
Վրաստանում վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսից բուժվել է ևս 1509 պացիենտ: Երկրում վարակից մահացել է ևս 20 մարդ, ընդհանուր մահերի թիվը 5751 է:
«Միշտ առավոտ-իրիկուն կրակում են, բայց էս գիշերը հանգիստ է եղել, առավոտ 12։30-ին մի անգամ օդ են կրակել, ու վերջ»,- այսօր 168․am-ի հետ զրույցում ասաց Գեղարքունիքի մարզի Կութ գյուղի բնակիչը։
Այսօր առավոտյան հայտնի դարձավ, որ այս գիշեր ժամը 3-ի սահմաններում Գեղարքունիքի հատվածում՝ Քարվաճառի ուղղությամբ, ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները, խախտելով երեկ ձեռք բերված կրակի դադարեցման պայմանավորվածությունը, կրկին սադրանքի են դիմել՝ հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայկական դիրքերի ուղղությամբ: ՀՀ պաշտպանական գերատեսչությունը նատ տեղեկացրել էր, որ հայկական կողմի պատասխան գործողություններից հետո կրակը լռեցվել է: