Շիրակի մարզպետը գնում է արձակուրդ

Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Շիրակի մարզպետ Հովհաննես Հարությունյանը օգոստոսի 3-ից 6-ը ներառյալ կգտնվի արձակուրդում։

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 16-րդ մասով և «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 13-րդ մասով՝

1. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետ Հովհաննես Հարությունյանին տրամադրել 2021-2022 թվականների աշխատանքային տարվա ամենամյա նվազագույն արձակուրդի մասը 2021 թվականի օգոստոսի 3-ից 6-ը ներառյալ:

2. Հովհաննես Հարությունյանի արձակուրդում գտնվելու ընթացքում Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետին կփոխարինի Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետի տեղակալ Պողոս Աբրահամյանը»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031