Բաժիններ՝

Գողություններ՝ հակակարկտային կայաններից

Էջմիածինցի երիտասարդը դժվար թե հատուկ տրամադրվածություն ունենար Արագածոտնի մարզի Ոսկեհատ գյուղի բնակիչների նկատմամբ` փորձելով վտանգել նրանց բերքը: Սա, թերևս, այն դեպքերից է, երբ չնչին եկամուտ ստանալու նպատակով կատարված գողությունը կարող է դառնալ բազում վնասների պատճառ:

Աշտարակի քրեական հետախույզները օպերատիվ տվյալներ էին ստացել, որոնք իրացվեցին հուլիսի 26-ին: Էջմիածին քաղաքի Վազգեն Առաջինի փողոցի իր բնակարանից նրանք բերման ենթարկեցին 27-ամյա երիտասարդին: Նա խոստովանեց, որ մարտ ամսին Ոսկեհատ համայնքի վարչական տարածքում տեղակայված հակակարկտային մի կայանից փորձել էր գողանալ մարտկոցը. դուռը բացել էր, բայց հանցագործությունն ավարտին չէր հասցրել ու դիմել էր փախուստի: Առաջին անհաջողությունը երիտասարդին չէր վհատեցրել:

Այդպես էլ չգիտակցելով արարքի հասարակական վտանգավորությունը` մի քանի օր անց կրկնել էր փորձը և այս անգամ` հաջող: Նույն բախտին էր արժանացրել նաև նույն համայնքի տարածքում տեղակայված հակակարկտային մեկ կայան ևս` հանել-տանելով մարտկոցը:

Ձեռնարկվում են միջոցառումներ՝ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ: Հանգամանքները պարզվում են:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս