
Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհին այրվել է ավտոմեքենա

Հուլիսի 30-ին, ժամը 15:48-ին Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհին այրվում է ավտոմեքենա։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 23-րդ կմ-ին այրվում է «Lada Priora» մակնիշի ավտոմեքենա։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 16։27-ին, մարվել՝ 16։38-ին։ Այրվել է «Lada Priora» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա․ Հ․, ծնված 1987 թ․)։