Նիկոլ Փաշինյանն ՀՀ նախագահին առաջարկել է Արշակ Կարապետյանին նշանակել պաշտպանության նախարարի պաշտոնին, Սուրեն Պապիկյանին՝ փոխվարչապետ, Ռոմանոս Պետրոսյանին՝ շրջակաի միջավայրի նախարար։
«Մենք ամբողջությամբ միացանք «Հայաստան» դաշինքի մեր գործընկերների պահանջին և ասում ենք, որ՝ այո՛, պետք է ապահովել ապօրինաբար ազատությունից զրկված պատգամավորների ներկայությունն ԱԺ նիստին»,- այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Պատիվ ունեմ» դաշինքի ղեկավար Արթուր Վանեցյանը:
Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի անդամներ Կարապետ Չալյանը և Արթուր Ալեքսանյանը ավարտեցին ելույթները Օլիմպիական խաղերի կիսաեզրափակիչ փուլում:
Ավելին, նրանք նաև մակագրությունը կատարում են այբբենական հերթականությամբ, դատարանի դատավորների այբբենական հերթականությամբ: Եվ այստեղ մի դրական բան եմ տեսնում, որ նրանք կարող են այդ ծանրաբեռնվածության անհավասարությունը, որը եղել է ավտոմատ մակագրման համակարգում, հիմա ինչ-որ չափով հարթեցնեն, մոտեցնեն իրար, որ մի դատավորը, ասենք, 3 անգամ ավելի շատ գործերով կամ հայցերով կամ մինչդատական վարույթի նյութերով ծանրաբեռնված չլինի, մյուսը՝ 2 անգամ ավելի քիչ…
Մոռացե՞լ եք Կարեն Կարապետյանի միջնորդությունը Փաշինյանի վերաբերյալ. ինչո՞ւ հիմա ծպուտ չեք հանում. Արծվիկ Մինասյանը՝ «Իմ քայլին» պատգամավորներին
Ավստրալիայի մայրաքաղաքային տարածքի (ACT) լիբերալ երիտասարդական շարժումը միաձայն ճանաչել է 1915-1923թթ․ Օսմանյան Թուրքիայի կողմից իրականացված հայերի, հույների և ասորիների ցեղասպանությունը:
Եթե անազատության մեջ գտնվող անձը ձեռք է բերում պատգամավորի կարգավիճակ, ապա այդ փաստի ուժով, որպես իրավական հետևանք, սկսում է գործել ազատությունից զրկելու (անազատության մեջ պահելու) մասով պատգամավորի անձեռնմխելիության մասին սահմանադրական նորմը։ Դա առաջացնում է իրավական և քաղաքական հետևանքներ։Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ վաստակավոր իրավաբան Արթուր Ղամբարյանը:
Վարչապետի որոշմամբ՝ Արշակ Կարապետյանն ազատվել պաշտպանության նախարարի առաջին տեղակալի պաշտոնից:
Քանի որ ՀՀ-ին սպասվում են բարդագույն լուծումներ, արդյոք այդ պատճառով չէ՞, որ այդ անձն ուզում ունենալ ցածր լեգիտիմությամբ ԱԺ. Գեղամ Նազարյան
Հուլիսի 31-ին՝ ժամը 11:30-ի սահմաններում, որոնողական աշխատանքների արդյունքում, հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի մշտական տեղակայման վայրից 2.5 կմ հեռավորության վրա հայտնաբերվել է անհայտ հանգամանքներում զորամասը լքած ՊԲ զինծառայող 1998թ. ծնված Պարգև Նվերի Մարգարյանի դին: Այս մասին հայտնում է Արցախի ՊԲ-ն:
Նախ, հարկ ենք համարում նշել, որ պարոն Վարդևանյանի գրությունն ստացվել է սույն թվականի հուլիսի 27-ին, որի պատասխանը ելքագրվել է հուլիսի 29-ին, իսկ հուլիսի 30-ին հանձնվել է «Հայփոստ»-ին՝ առաքումն իրականացնելու նպատակով: Այսինքն՝ սահմանված ժամկետները հստակ պահպանվել են:
ՀՀ առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, Հայ–ռուսական Սլավոնական համալսարանը և Գիտությունների ազգային ակադեմիայի մոլեկուլային կենսաբանության ինստիտուտը միասին իրականացրել են COVID-19-ի ՊՇՌ դրական արդյունքով պացիենտների նմուշների մոլեկուլյար-գենետիկ հետազոտություն:
ԱՀ քննչական կոմիտեի Ստեփանակերտ քաղաքի քննչական վարչությունում հարուցվել և վարույթ է ընդունվել 2021թ. օգոստոսի 01-ին՝ ժամը 17:00-ին, Ստեփանակերտ քաղաքի 1976թ. ծնված բնակիչ Նորայր Մանվելի Հայրապետյանի կողմից իր տան ննջասենյակում մեկ փողանի հրացանով գլխի շրջանում կրակելու եղանակով ինքնասպանություն գործելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործը:
Ազգային ժողովի ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանն այսօր լրագրողների հետ ճեպազրույցում հաստատեց, որ ԱԺ ընդդիմադիր փոխնախագահի թեկնածուն ինքն է:
«Ինչքա՞ն պետք է փախչեն լրագրողներից»,- անդրադառնալով Ազգային ժողովում լրագրողների համար այսօրվանից գործող սահմանափակումներին, հենց լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Հովսեփ Կուբատյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Կիրակի օրը հարձակվել են Երևանի ավագանու անդամ Արման Անտոնյանի վրա։ Մոտ մեկ տասնյակ դանակի հարվածներ ստացած մեր գործընկերոջ վիճակն այս պահին գնահատվում է ծայրահեղ ծանր։
Հուլիսի 31-ին, ժամը 19.30-ի սահմաններում, Ծաղկաձոր քաղաքի Տանձաղբյուրի փողոցում կվադրոցիկլը բախվել է ռեստորանային համալիրի ավտոկայանատեղիի պատին. 28-ամյա կվադրոցիկլավար Նարեկ Ավագյանը տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ մահացել է:
Գնում է կանխամտածված քաղաքականություն՝ Հայաստանը թշնամուն հանձնելու համար. Արծվիկ Մինասյան
2021 թվականի օգոստոսի 2-ին հրապարակվել է ութերորդ գումարման Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության որոշումը, որով վարչապետի պաշտոնում առաջադրվել ՝ Նիկոլ Փաշինյանի թեկնածությունը։ Ութերորդ գումարման Ազգային ժողովը իր լիազորությունները ստանձնել է 2021 թվականի օգոստոսի 2-ին ժամը 10․00-ից։
Ֆրանսիան, Հունաստանը, Իտալիան կորոնավիրուսային հիվանդության «դելտա» շտամի դեմ նոր սահմանափակումներ են մտցրել. առանց պատվաստման հավաստագրի կամ Covid-19-ի թեստի բացասական պատասխանի եվրոպացիները չեն կարող մասնակցել մշակութային, սպորտային, սոցիալական միջոցառումների:
Իշխանությունը 2 միլիարդ 786 միլիոն դրամով մեկ անձից գնում է կատարել. դրա վրա իրավապահները փակել են աչքերը. Գեղամ Մանուկյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանն այսօր լրագրողների հետ զրույցում պատասխանելով հարցին, թե որ դեպքում իշխանության նախաձեռնություններին կողմ կքվեարկի խմբակցությունը, ասաց՝ եթե իշխանությունները նախագիծ բերեն, որով կառաջարկվի բարձրացնել արցախյան պատերազմում հաշմանդամ դարձած զինծառայողների վճարումները, միանշանակ կողմ կքվեարկեն։
Բաքվի Յասմալսկի շրջանային դատարանում ավարտվել են Լյուդվիգ Մկրտիչի Մկրտչյանի և Ալյոշա Արամայիսի Խոսրովյանի դեմ դատական լսումները: Բաքուն հայ գերիներին մեղադրում է իբրև թե Արցախյան առաջին պատերազմում ադրբեջանցի գերիներին խոշտանգելու մեջ:
ՀՀ նախագահի հրամանագրով Նիկոլ Փաշինյանը նշանակվել է ՀՀ վարչապետ:
Պարտավոր եք ապահովել Մխիթար Զաքարյանի և Արթուր Սարգսյանի ներկայությունն ԱԺ-ում. Արծվիկ Մինասյան
Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Արման Անտոնյանին օգոստոսի 1-ին, գիշերը ժամը 01:00-ի սահմաններում դանակահարել են ՀՀ Կոտայքի մարզի Նոր Հաճն քաղաքում գտնվող իր տանը: «Արմենպրես»-ի հետ զրույցում՝ այս մասին ասաց ՀՀ քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Վարդան Թադևոսյանը:
Ալեն Սիմոնյանը, Արթուր Սարգսյանը և Մխիթար Զաքարյանն առաջադրվեցին ԱԺ նախագահի թեկնածուներ
Երևանի ավագանու «Լույս» խմբակության ղեկավար Դավիթ Խաժակյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Ինչպես այսօր հայտնի դարձավ Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Արման Անտոնյանի տուն են ներխուժել դիմակավորված անձինք և մահակներով ու դանակներով հարձակվել վերջինիս վրա։
ԱԺ Հաշվիչ հանձնախմբի անդամների անունները հայտնի են
«20 րոպե ընդմիջում վերցրեք ու խորհրդակցեք նրա հետ, առանց որի՝ չեք կարող որոշում կայացնել». Աղվան Վարդանյանը՝ «Իմ քայլի» պատգամավորներին