«Մեզնից ավելի ռադիկալ կամ ընդդիմադիր թող որևէ մեկը չփորձի թվալ կամ լինել»․ Արթուր Վանեցյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանն այսօր լրագրողների հետ զրույցում պատասխանելով հարցին, թե որ դեպքում իշխանության նախաձեռնություններին կողմ կքվեարկի խմբակցությունը, ասաց՝ եթե իշխանությունները նախագիծ բերեն, որով կառաջարկվի բարձրացնել արցախյան պատերազմում հաշմանդամ դարձած զինծառայողների վճարումները, միանշանակ կողմ կքվեարկեն։
«Մենք ԱԺ ենք եկել, որ աշխատենք և ԱԺ-ն լինի լրացուցիչ հարթակ մեր հիմնական նպատակին հասնելու համար, իսկ մեր հիմնական նպատակն այս ապաշնորհ, ազգադավ իշխանություններին հեռացնելն է»,- ասաց Արթուր Վանեցյանը։
Նրա խոսքով, այժմ ունենք նոր որակի ընդդիմություն և առաջին աշխատանքային օրը ցույց է տալիս, որ պահանջատեր է լինելու և տեր է կանգնելու ժողովրդի կողմից տրված քվեներին։
«Մեզնից ավելի ռադիկալ կամ ընդդիմադիր թող որևէ մեկը չփորձի թվալ կամ լինել»,- նշեց Արթուր Վանեցյանը։