Բաժիններ՝

«Հիմնավոր և ողջամիտ կասկածներ կան, որ հարձակումը կապ ունի ավագանու անդամի նրա գործունեության հետ»․ Հովսեփ Կուբատյանը՝ Արման Անտոնյանին դանակահարելու մասին

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Հովսեփ Կուբատյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Կիրակի օրը հարձակվել են Երևանի ավագանու անդամ Արման Անտոնյանի վրա։ Մոտ մեկ տասնյակ դանակի հարվածներ ստացած մեր գործընկերոջ վիճակն այս պահին գնահատվում է ծայրահեղ ծանր։

Հիմնավոր և ողջամիտ կասկածներ կան, որ հարձակումը կապ ունի ավագանու անդամի նրա գործունեության հետ։ Հուսով եմ, որ իրավապահները կբացահայտեն մահափորձը իրականացնողներին և հանրությանը կներկայացնեն շատ ուշագրավ մանրամասներ։

Առողջություն եմ մաղթում, Արման ջան։ Բռնածդ գործերը միասին պետք է ավարտին հասցնենք»։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս